Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը 

Փաշինյանի թերթում էր 1-ին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հասարակություն

Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից, դրան պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում, իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան հանգամալից վերլուծություն։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 22–ին, հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբ»–ը։

«Ամեն ինչից անկախ, բոլոր ճիշտ կամ վիճելի հարցադրումներից անկախ, այս ելույթները ունեին մեկ կոնցեպտուալ սխալ՝ խոսում էր ոչ թե վարչապետ, այլ դատավոր։

1. Հայհոյելու ինստիտուտը

Փաշինյանն ասում է. նախկինում չեն հայհոյել իշխանություններին, որովհետև վախեցել են, որ իշխանությունները «կարող են խփել, բառիս բուն, իմաստով կրակեն, սպանեն»։

Իրականությունը մի քանի հարթության մեջ է.

Ա/ Նախկին բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են լուրջ, սոլիդ ընդդիմախոսներ, որոշակի որակի ընդդիմադիրներ, որոնք չեն հայհոյել ո՛չ թե այն պատճառով, որ վախեցել են, այլ՝ նախ տեսակով հայհոյող չէին, և հետո՝ լուրջ թեմաներից էին խոսում և լուրջ թեմաներով հակադրվում։ Եվ նրանք չհասան հաջողության, չունեցան այն պոպուլյարությունը, այն վճռական վարկանիշը, որն ունեցավ Փաշինյանը՝ հենց ա՛յդ պատճառով։ Մերօրյա տերմինով ասած՝ նրանք չդարձան «պողոսների» կուռքը, որովհետև երբեք իրենց թույլ չտվեցին այդ լեզվով խոսել, այդ թվում՝ հայհոյել։

Բ/ Նախկին իշխանություններն ունեցել են նաև իրենց հայհոյող շրջանակներ, և դրանց առանցքը եղել է կա՛մ Փաշինյանն անձամբ, կա՛մ իր համակարգերը։ Նախապես ներողություն խնդրելով բոլոր երեք նախագահներից՝ ուղղակի հիշեցնենք, որ հենց Փաշինյանի թերթում էր առաջին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ», իսկ հաջորդ երկուսը՝ թաթար-մոնղոլ, մարդասպան, ավազակապետ, խաղամոլ և այլն։ Հենց Փաշինյա՛նն է սկսել իր քաղաքական գործունեությունը վիրավորանքից, որն ամիսներով չէր իջնում էր իր թերթի էջերից՝ հայտնի երեք ՈՉ-երի կարգախոսը։

Գ/ Ցավոք, Հայաստանում խոսքի համար եղել է նաև կրակոց, սպանություն։ Եղել է Տիգրան Նաղդալյանի դեպքը։ Կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Գուցե Փաշինյանի այսօրվա երիտասարդ թիմակիցներն արդեն չեն հիշում փաստերը և դերակատարներին, բայց Փաշինյանը հո հիշում է։

2. Փաշինյանն ասում է. հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը։ Իրականում՝ հերթը վաղուց արդեն եկել է, և դատական համակարգն ընդունել է վնգստալու նոր պայմանը։ Նրանք, ովքեր մասնագիտական և մարդկային արժանապատվություն են դրսևորում, ենթարկվում են վարչական, քրեական հետապնդման և ֆեյքային բանդաների հարձակման։ Որ մյուսներին դաս լինի, որ Փաշինյանի ցանկություններն օդում բռնեն ու կալանքի որոշումներն առանց մտածելու տան։

Հակառակ կողմից նայենք. նոր Հայաստանն իսկապես նոր կլիներ, եթե «Իմ քայլի» խմբակցության, իրենց համակիր իրավաբան/իրավապաշտպանների, մինչև 2018-ը ազատ մարդու տպավորություն թողնող հեղափոխականների թվում լինեին մարդիկ, որոնք ասեին՝ այն, ինչ անում է Աննա Դանիբեկյանը, ծաղր է օրենքի նկատմամբ, նման բան չի՛ կարող լինել հետհեղափոխական Հայաստանում։ Անգամ չսիրելով Քոչարյանին, անգամ ատելով, իրենց իրավունքն է, բայց ասեին՝ Նոր Հայաստանում չի՛ կարող նման արդադատություն լինել։ Հենց դա կլիներ Նոր Հայաստան։ Խնդիրը սրա մեջ է, թե չէ «վնգստացողներին» շահագործելը և ծառայեցնելը ամենևին նոր երևույթ չէ, և ամենևին չի խոսում իշխանության առաքինությունների մասին, այլ՝ լրիվ հակառակը։

3. Փաշինյանն ասում է. մենք նրանց շանս ենք տվել... չեն օգտվել, ուրեմն՝ մեղքը իրենց վիզը։ Խոսքը պետական համակարգում տարիներ ի վեր աշխատողների մասին է։ Այո, եղել է մի շանս, որը կորսվել է՝ 2018-ից երկրում զարգացման նոր էջ սկսելու, նոր մթնոլորտ, նոր խաղի կանոններ, նոր իդեաներ գործի դնելու շանսը։ Փաշինյանը, սակայն, խոսքում է անհատական, կադրային շանսերի մասին, ուրեմն կարող ենք ֆիքսել, որ

Ա/ Լավագույն շանս օգտագործողը, դրա սիմվոլը, ըստ Փաշինյանի, հավանորեն, գլխավոր դատախազն է, որը մի պահ գալիս էր խորհրդարան՝ Փաշինյանին բռնելու, իսկ հետո արագ հասկացավ, որ հիմա էլ պիտի Փաշինյանի հրահանգով բռնի։ Ասել է թե՝ շանսը բաց չթողեց։

Բ/ Փաշինյանի նշանակած, ընտրած կադրերի որակն է հենց ջարդում մեր պետության զարգացման շանսը։ Նրա դասալիք քաղաքապետը, որն էմոցիոնալ ալիքի վրա պարտադրվեց երևանցիներին, նրա նշանակած մարզպետները, պատգամավորները և այլն։

Գ/ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ պետական համակարգում, բոլոր մակարդակի պաշտոններում, եղել են գրագետ և պարկեշտ մարդիկ, որոնք ահռելի գործ են արել պետության համար, և այսօրվա իշխանությունները դեռևս լիարժեք օգտվում են այդ մարդկանց՝ ժամանակին կատարած աշխատանքից։ Բայց Փաշինյանը չի հասկանում նաև մեկ այլ շատ կարևոր բան. պետական համակարգն այսօր հաճախ լուռ դիմադրում է իր հրահանգներին, հեղափոխական դառնալու՝ իր ցանկություններին։ Եվ դրա մեղավորը, որպես կանոն, հրահանգների որակն է, երբեմն՝ հակաիրավականությունը։ Այսպիսով՝ խնդիրը հակառակ ծայրում է։

4. Փաշինյանն ասում է. լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Լրատվական դաշտի առաջին, մարդկային ռեակցիան հասկանալի է։ Բայց պետք է լինի երկրորդ արձագանքը՝ ավելի խորքային։ Խնդիրը ո՞րն է, լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրնե՞րը։

Դատավոր Փաշինյանը հրապարակում է վճիռը, բայց վարչապետ Փաշինյանը լռում է, լուծում չի առաջարկում։ Որո՞նք են Հայաստանում լրատվամիջոցների եկամտի, ֆինանսավորման անկախ աղբյուրները, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, 2 տարում ի՞նչ է փոխվել լրատվամիջոցների համար։ Լրատվամիջոց պահելու համար գումարներ են պետք՝ հովանավորչական, գովազդային, պետական աջակցության, նվիրատվությունների, վաճառքից գոյացող և այլն։ Բոլոր մեխանիզմները, ըստ էության, այսօր քանդված են։

Արդյո՞ք ավելի լավ է ունենալ օտարերկրյա ուղիղ կամ երբեմն՝ քողարկված ֆինանսավորում՝ պայմանով, որ պետք է լինես վարչապետի խոսափողը։ Դա պետության համար ռիսկեր չի՞ պարունակում։ Հարցը շատ լուրջ է. եթե խնդիր է դրվում՝ աջակցել Հայաստանում մամուլի զարգացմանը, ինչն իսկապես շատ կարևոր է, ապա պետք է ստեղծել մեխանիզմներ։ Իսկ եթե խնդիրն այլ է՝ մեղադրել, դատել կոլեգաներին, ապա նրանց ռեակցիան դժվար չէ կանխատեսել։ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, և դրանք գնում են դեպի խիստ սահմանափակ, ընտրյալ լրատվամիջոցներ։

Մոտավորապես նույն տրամաբանությամբ՝ այդ սահմանափակ ռեսուրսները գնում են բարեգործական կազմակերպություններ՝ խիստ սահմանափակ և ընտրյալ, իսկ մյուսներին գործունեության համար ազատ ռեսուրս չի մնում։ Հիմնարար լուծումներ են պետք, գրագետ ու կոնստրուկտիվ պատկերացումներ։ Մնացածը հեռուստատեսային շոու է։

5. Փաշինյանն ասում է. օլիգարխները իրենց շրջապատում հանցավոր խմբեր են ունենցել, որոնք մարդ են ծեծել, մարդ խփել և այլն։ Մենք բոլորս ուզում ենք, որ դրանք բացահայտվեն։ Մենք ակնկալում էինք, որ դրանք 2 տարում բացահայտված լինեին։ Եվ դա երկրի համար կլիներ շատ կարևոր։ Չարվեց, որովհետև դա ավելի բարդ գործ է ու պահանջվում է շատ ավելի զուսպ և գրագետ աշխատանք, քան՝ գաղտնալսման օրը թեման շեղելու համար քարոզարշավի ամբիոնից ուժայիններին ասֆալտին փռելու հրահանգ տալը։ Շոու էր պետք՝ շոուն ապահովվեց, գործը՝ մոռացնել կտանք։

Այդ հանցագործություններին զուգահեռ՝ պետության և հասարակության համար շատ կարևոր էր՝ մինչև վերջ պարզել ընտրակեղծիքների սխեմաները։ Չէ՞ որ Փաշինյանն անձամբ ու իր թերթը հազար անգամ բարձրացրել էին շրջիկ խմբերի, կեղծ անձնագրերի և այլ հնարավոր մեխանիզմների հարցը։ Դրանք ճի՞շտ էին, թե՞ սուտ։ Խոսքը հրեշավոր հանցագործության մասին է, ի վերջո։ Դա չարվեց, փոխարենը՝ հապշտապ, նույն ընտրական համակարգով անցկացվեցին արտահերթ ընտրություններ, և նույն օլիգարխները՝ չնչին բացառություններով, զբաղված էին «Իմ քայլի» ռեյտինգայիններին ձայն ապահովելով։

6. Փաշինյանն ասում է, որ միայն ժողովուրդը կարող է իրեն կանգնեցնել։ Միայն ժողովուրդը կարող է իրենց իշխանությանը հեռացնել։ Միևնույն ժամանակ՝ երկու օր անընդմեջ իր ելույթներում Փաշինյանը հասցնում է իր դեմ կոնսոլիդացնել հասարակության 60-70 տոկոսին։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է դառնում, երբ հասկանում ես, որ առաջիկայում ունենալու ենք սոցիալական լարվածության կտրուկ աճ, սոված ժողովուրդ, արտաքին ռիսկեր։ Մեր նախորդ վերլուծության մեջ նշել էինք, որ Հայաստանի համար խոշոր ցնցումներն անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Լուծումներ են պետք։

Հասարակության հետ ուղիղ կապի ռեսուրսը թանկ արժե։ Լսարանի ուշադրությունն այն ժամանակակից «ոսկին» է, որի համար պայքարում են բոլորը։ Օրեր շարունակ զբաղեցնել այդ հսկա ռեսուրսը, խլել այն բոլորից ու ասել բացարձակապես նույնը, ինչ երեկ, մեկ շաբաթ կամ մի տարի առաջ, պահպանել նույն դեստրուկտիվ տոնայնությունը. սա ռեսուրսի աններելի վատնում է և, ի վերջո, կբերի դրա կորստին։ Պետք է միայն հուսալ, որ այն մարդիկ, որոնք կգրավեն և վերջապես ըստ պատշաճի կտնօրինեն հանրային ուշադրությունը, այն կուղղեն երկրի համար իրոք կարևոր ու հեռանկարային խնդիրների լուծմանը։

Ռեսուրսների վատնումը, հատկապես հիմա, երբ մենք փաստացի շրջափակման մեջ ենք, կարող է մեծ վերքեր հասցնել մեր երկրին։ Լավագույնը կլիներ՝ ընդամենը մնալ սահմանադրականության շրջանակներում, երբ իշխանության բոլոր ճյուղերն իրականացնում են իրենց ուղիղ պարտականությունները, այսինքն՝ դատավարություններով զբաղվում են դատավորները, իսկ գործադիրը զբաղվում է գործով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցը բարձր է գնահատել Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասինԲաց նյարդով էր ընդունում այն, ինչ կա. Ռուբիկ Հակոբյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Երկրի ապագայով շատ էր մտահոգվում. Աղասի Հունանյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին (տեսանյութ)Ռեժիմին դեմ դուրս եկած մարդիկ «սամասուդի» էին ենթարկվում․․․մոռացել ե՞ք Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումիցՄակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանմանը ակնոց էր կրումՊորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունըՈւկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալՓորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. Պետրոսյան
Ամենադիտված