Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը 

Կոտայքի մարզպետարանը՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ազատման հիմքերի վերաբերյալ

Հասարակություն

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ազատման հիմք են հանդիսացել ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված կոպիտ խախտումները. Կոտայքի մարզպետարան: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլում լայնորեն շրջանառվում է Կոտայքի մարզի «Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ աղավաղված տեղեկատվություն, որը թյուրընկալման տեղիք է տվել, եւ անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով՝ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը հարկ է համարում պարզաբանել

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաեւ Առողջապահական եւ Աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ հանրակրթական դպրոցներում ՀՀ Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով սահմանված՝ համապատասխան ջերմային ռեժիմը ապահովելու հետ կապված, սակայն տնօրենը, անտեսելով նշված գերատեսչությունների այսչափ կարեւոր հանձնարարականները, իր ղեկավարած դպրոցի տարբեր մասերում չի իրականացրել ջերմաչափումներ եւ անհայտ է, թե ջերմաստիճանի վերաբերյալ ամենօրյա պարբերականությամբ տրամադրվող ի՞նչ տվյալներ են ներկայացվել «ՀՎԿ ԱԿ» ՊՈԱԿ-ի «Կոտայք» մասնաճյուղ:

Այս առնչությամբ Ս.Հովհաննիսյանին ներկայացված «Նկատողություն» կարգապահական առաջին տույժը գուցե աննշան թվար, եթե հետագայում դպրոցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չգային առավել «կոպիտ» խախտումներ, որոնք առանցքային եւ որոշիչ նշանակություն են ունեցել տնօրենին պաշտոնից ազատելու հարցում, այդ թվում՝

2018թ. օգոստոսի 31-ին դպրոցի տնօրենի հրամանով օպերատորի եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Մանուկյանի (ով ի դեպ՝ տնօրենի դուստրն է) աշխատանքային պայմանագրերում կատարվել են փոփոխություններ: Լ. Մանուկյանի հետ կնքած պայմանագրում դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքը փոխվել է օպերատորի հաստիքով, իսկ դպրոցի օպերատորը նշանակվել է որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ առանց համապատասխան որակավորում ունենալու՝ դրանով իսկ խախտելով Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածի 6-րդ գլխի 3-րդ կետի պահանջը։

Կոտայքի մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ դպրոցի թվով հինգ ուսուցիչների հետ 2018, 2019 թթ. կնքվել են որոշակի ժամկետով պայմանագրեր՝ նախատեսված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի փոխարեն, ինչը հակասում է ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջներին: Սրանով խախտվել են տվյալ աշխատողների օրինական իրավունքները, որոնք հստակ ամրագրված են ՀՀ օրենքով:

Վերոնշյալ կոպիտ խախտումներն էլ հանգեցրել են «Խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժի, ինչը անհամատեղելի է տնօրենի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման հետ:

Եվս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ մենք ապրում ենք օրինականության վերականգնման ժամանակներում: Ինչպես միշտ, այս դեպքում եւս, մեր քայլերը բացառապես օրենքի դաշտում են, եւ մենք առաջնորդվում ենք ՕՐԵՆՔԻ գերակայության եւ իրավահավասարության պահանջներով. այսուհետ եւս մեր բոլոր քայլերը միտված են լինելու երկրում անօրինականության բացառմանը:

Ըստ այդմ՝ հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից:

Ուզում ենք առանձնահատուկ ընդգծել, որ դպրոցի նախկին տնօրենի իրավունքն է՝ պաշտոնից ազատման որոշումը վիճարկել օրենքով սահմանված կարգով, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրում, սակայն հորդորում ենք՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ անհարկի գործողություններից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Ամենադիտված