Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը 

2000-2001թթ. բազմաթիվ ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների մասով գործն ուղարկվել է դատարան

Հասարակություն

Դեռեւս 2000-2001թթ. հարուցված բազմաթիվ քրեական գործերի միացված վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված հսկայածավալ քննությամբ պարզվել եւ հիմնավորվել են հանցավոր բանդայի կողմից իրականացված բազմաթիվ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման փաստեր: 

Մասնավորապես, 2000-2001թթ. Աշոտ Զատիկյանի կողմից ձեւավորվել եւ ղեկավարվել է հանցավոր խմբավորում, որում ի սկզբանե ներգրավվել եւ բանդայի կողմից կատարված բոլոր հանցագործություններին մասնակցել է Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մաչանյանը: Հանցավոր խմբավորման կազմում ընդգրկվել են ապօրինաբար թմրամիջոց օգտագործելու, շորթում, գողություն, դիտավորյալ սպանություն կատարելու, ավազակային հարձակման եւ այլ հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտված, ինչպես նաեւ այլ բազմաթիվ անձինք: 

Որպես բանդայի հավաքատեղի օգտագործվել են Ա. Զատիկյանի կողմից Երեւան քաղաքում վարձակալած բնակարանները, Երեւան քաղաքի «1-ին մաս» կոչվող թաղամասում գտնվող «Երեւան-Վայք» երթուղային տաքսիների հավաքակայանի տարածքը, որտեղ որպես վարորդ աշխատել են բանդայի երկու անդամներ:

Ա. Զատիկյանը ձեռք է բերել եւ հանցագործությունը կատարելիս օգտագործել միլիցիայի համազգեստ, պատրաստել է միլիցիայի աշխատակցի վկայական, հանցագործությունների գերակշռող մասը կատարելիս տուժողներին ներկայացել է որպես միլիցիայի աշխատակից՝ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումը:

Բանդայի մի շարք անդամների հանձնարարվել է նաեւ  հանցագործությունների կատարման համար տրամադրել հանցագործության գործիքներ եւ միջոցներ: Մասնավորապես խմբի որոշ անդամներից պահանջվել են իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաները, որոնք խմբավորման անդամներին տրամադրվել են օգտագործելու որպես հանցագործությունների կատարման միջոցներ: Բացի այդ՝ ավտոմեքենաների վրա փակցնելու համար, կոնկրետ հանցագործությունների նախապատրաստական փուլերում, նախապես հափշտակվել ու բանդային են տրամադրվել տարբեր պետհամարանիշներ։

Ա. Զատիկյանը մշակել է հանցագործությունների կատարման պլաններ, բանդայի անդամների միջեւ կատարել դերաբաշխումներ, իրականացրել ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ հանցագործությունների կատարման ղեկավարումը, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ:

Ա. Զատիկյանը Գ. Մաչանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել, կրել, պահել եւ խմբավորման անդամներին զինել  հրազեններով, ռազմամթերքով ու սառը զենք հանդիսացող դանակներով: Դրանց գործադրմամբ 2000-2001թթ. կազմակերպել եւ իրագործել են ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաեւ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ 2 անձի, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի /ոստիկանության/ աշխատակցի սպանություն:

Հարձակումների թիրախ են ընտրվել բենզինի լիցքավորման կայանները, տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաեւ ոսկու առեւտրով եւ տարադրամի փոխանակմամբ զբաղվող առանձին անձինք, որոնք ենթարկվել են տարատեսակ բռնությունների: Ընդհանուր առմամբ բանդայի հանցավոր գործողություններից տուժել է 35 անձ:

Միաժամանակ, խմբավորման ղեկավարը հիմնական դերակատարների հետ  կազմակերպել ու իրականացրել են միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հետքերը, հանցավոր ճանապարհով  ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու ուղղությամբ:

Քրեական գործով Աշոտ Զատիկյանի եւ բանդայի 9 անդամների վերաբերյալ անջատված մասերը տարբեր ժամանակահատվածներում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Դատաքննությունների արդյունքում վերջիններս դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, այդ թվում Աշոտ Զատիկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

2001թ. հոկտեմբերի 27-ին բանդայի պարագլուխներից Գ. Մաչանյանի, ինչպես նաեւ  բանդայի անդամներից մեկի՝ Տ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում: Հետագայում նրանք հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին: Արդյունքում Գ. Մաչանյանին 2020թ. մարտի 2-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով, 222-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Տ. Խաչատրյանին՝ 2020թ. ապրիլի 3-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/:

Նշված անձանց հանցավոր գործողությունների արդյունքում տուժողներին պատճառվել է շուրջ 33.5մլն ՀՀ դրամի նյութական վնաս: Նրանց անվամբ գրանցված գույքերի վրա արգելանք է կիրառվել:

Գ. Մաչանյանի եւ Տ. Խաչատրյանի մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործի՝ հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի եւ բանդայի հարձակումներին մասնակցած մյուս՝ քննությամբ չպարզված անձանց կապակցությամբ անջատված մասով քննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Ամենադիտված