Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ․ Լիբանանի նախագահ
Հասարակություն
Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում: «Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը: Ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ 2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը եւս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ