Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստանի 21 քաղաքացի
Հասարակություն
Էրբիլ-Երևան հատուկ չվերթով այսօր՝ ապրիլի 24–ին, Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։ Այս մասին հայտնում են Իրաքում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից։
«Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 125 քաղաքացիների։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում, որից հետո ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվելով հատուկ պահպանվող տարածքում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)