Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան 

Մայրն ահազանգում է` Նուբարաշենի հոգեբուժարանում 22-ամյա առողջ որդուն հասցրել են մահվան դուռը

Հասարակություն

Այսօր՝ ապրիլի 25-ին, SHAMSHYAN.com է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Գեղեցիկ Մինասյանը, ով մեր միջոցով ցանկանում է դիմել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որպեսզի վերջիններս հետամուտ լինեն իր 22-ամյա տղայի նկատմամբ դաժան ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերած՝ Նուբարաշենի հոգեբուժարանի 3-րդ բաժանմունքի աշխատակիցների գործողությունների հանդեպ:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում մայրն ասում էր. «Անցած տարվա դեկտեմբերին տղաս՝ 22-ամյա Էդվարդ Մինասյանը, դաշտում անասուն պահելիս է եղել, երբ կրակոցի ձայներ է լսել, ինչի պատճառով էր նրա մոտ վախ էր առաջացել և նրա մոտ նկատել ենք հոգեկան շեղում:

Դիմեցինք Մասիսի բժիշկներից մեկին, ով դեղորայք նշանակեց ու խորհուրդ տվեց, որպեսզի տղայիս տեղափոխենք Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Քանի որ նա արդեն ինչ-որ ձայներ էր լսում, իբր կրակում են, որ կովերը տանեն:

Մենք էլ լսելով բժշկին, 4 ոստիկանների, շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ տղայիս տեղափոխեցինք Նուբարաշենի հոգեբուժարանի 3-րդ բաժանմունք: Տղայիս ուղեկցող բոլոր անձինք տեսան, որ նա իր ոտքով, ասել-խոսալով, տանից մինչև հոգեբուժարան գնաց: Այնտեղ ինձ ասացին, որ ի՞նչ է եղել քո տղային, առողջ է, մի քիչ ձայներ է լսում, կբուժենք, և մեկ շաբաթ հետո տղայիդ առողջ բաց կթողնենք:

Ի՞նչ իմանայի, որ տղաս հայտնվել է դժոխքի մեջ: 7 օր, գրեթե ամեն օր զանգահարում էի՝ տեղեկանալու երեխայիս որպիսության մասին: Տարբեր պատճառաբանություններով հոգեբուժարանի աշխատակիցներից հստակ պատասխան չէի ստանում: Հետո զանգ եմ ստանում 3-րդ բաժանմունքի վարիչ Մհեր Թունյանից, ով հայտնում է, թե ձեր տղան առողջական լուրջ խնդիրներ ունի, միանգամից ընկել է ծայրահեղ ծանր վիճակի մեջ և պետք է տեղափոխվի «Էրեբունի» հիվանդանոց:

Ես չսպասելով բժիշկ Թունյանի հետագա պարզաբանումներին, մեծ տղայիս հետ գնացի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ տղայիս տեսա կյանքի ու մահվան միջև գտնվելիս: Նրա դեմքը նույնիսկ ինձ համար էր անճանաչելի դարձել: Ատամները կոտրված էին, ոտքը՝ վնասված, իսկ հագուստներն էլ, երբ հոգեբուժարանից պահանջեցի ու ստացա, վրան հայտնաբերեցի ոտքի հետք:

Փառք աստծո, «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները մարդ են բառիս բուն իմաստով: Նրանք քանի օր շարունակ կենաց-մահու պայքար տարան ու տղայիս էն աշխարհից ետ բերեցին: Նույնիսկ սեփական աչքովս եմ տեսել, թե ինչպիսի հոգատարությամբ էին «Էրեբունու» բժիշկներն ու քույրերը վերաբերվում տղայիս: Նրանց շնորհիվ հիմա տղաս ողջ է, սակայն «Էրեբունու» բժիշկները իրենց մարդկային ու մասնագիտական գործը կատարել են: Տղայիս հետագա բուժումը շարունակելու համար ինձ ասում են, որ պետք է երեխան նորից տեղափոխվի հոգեբուժարան: Ի՞նչ եք կարծում, «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկների շնորհիվ փրկված տղայիս նորից վստահե՞մ Նուբարաշենի հոգեբուժարանի անմարդկային վարքագծով աչքի ընկած բժիշկներին:

Խնդրում ենք Գլխավոր Դատախազին, ՀՀ ոստիկանապետին, ՄԻՊ-ին, որ հետամուտ լինեն և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Առողջ երեխային տանես բժշկի մոտ, ու քեզ կիսամեռ մարմին հանձնեն»:

Մի քանի հարևաններ էլ ասում էին. «Բոլորս շոկի մեջ ենք, թե ինչպես կարող էին հաղթանդամ, առողջ տղային էս օրը գցել: Մարդ է՞լ իր ոտքով գնա հիվանդանոց ու պատգարակով բերեն տուն: Մենք էլ ենք ուզում մեր երախտիքի խոսքն ուղղել «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկների, բայց նաև մեջ մեջ էլ ցասում կա, կցանկանայինք, որ Նուբարաշենի հոգեբուժարանի այն բժիշկները, որոնք մեղսակից են Էդվարդին մահվան դուռը հասցնելու համար, օրենքի ողջ խոստությամբ պատասխանատվության ենթարկվեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն Էդվարդի մայրը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ արդեն տեղյակ են դեպքից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել
Ամենադիտված