Չնայած արտակարգ դրությանը՝ «Երևան սիթիի» անվճար հացի հերթերը շարունակվում են (տեսանյութ)
ՏեսանյութերՉնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գործող հացի փռի դիմաց շարունակվում են անվճար հացի հերթեր գոյանալ:
Համապատասխան կադրերն Ինստագրամի իր էջում հրապարակում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողեր Ալեքսանյանը:
Կադրերում նաև նկատելի է, որ հերթի մեջ գտնվող քաղաքացիները չեն պահպանում անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, որոշներն էլ նույնիսկ առանց բժշկական դիմակի են:
Հետաքրքրական է, որ պարետի որոշմամբ՝ այս տարի ապրիլի 24-ին արգելվեց քաղաքացիների մուտքը Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, այն ինչ «Երևան սիթիի» հարևանությամբ գոյացող «վտանգավոր» հերթերի մասին իշխանությունները և իրավապահ մարմինները լռում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)