Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտ Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոս Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ Պեկինին Արսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) 

Ինչ սկզբունքով են ընտրվել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը մասնակցած ընկերությունները

Հասարակություն

Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս տարի նշեցինք արտասովոր պայմաններում: Նույնիսկ կորոնավիրուսը չկարողացավ խոչընդոտել, որ աշխարհին ասենք՝ «Հիշում ենք և պահանջում», թեկուզ՝ 105 տարի անց։ Հիշատակի արարողություններն սկսեցին ապրիլի 23-ի երեկոյան՝ 21:00-ին, եկեղեցիների զանգերի խողանջներով ու բնակարաններից արձակվող լապտերների լույսերով, այնուհետև ամփոփվեցին ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում 10-ժամյա համերգով։ Միջոցառումների կազմակերպմանը մասնակցել են մի շարք ընկերություններ, որոնց ընտրության մասին հանրությունը տեղյակ չէր: Ստացվում է՝ միջոցառումներին մասնակցած ընկերություններն ընտրվել են ոչ թե մրցութային կարգով, այլ՝ այս կամ այն գերատեսչության հրավերով: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասաց, որ հիմնական նախապատրաստական աշխատանքներն սկսել են ապրիլի 18-ից, որը տևել է մեկ շաբաթ: Ինչ վերաբերում է միջոցառման համար հատկացված գումարին, ապա չկարողացավ հստակ թիվ ասել՝ նշելով, որ տարբեր գերատեսչություններ են մասնակցություն ունեցել: «Ամբողջական ծրագիրը պատրաստել էր ՀՀ կառավարությունը, իսկ գերատեսչությունները ներգրավվել ու իրենց մասով իրականացրել են այն: Ստեղծագործական և գեղարվեստական մասով պատասխանատվությունը ԿԳՄՍ նախարարության վրա էր, որը փայլուն կատարողների էր ընտրել: Տեխնիկաստեղծագործական, մենեջմենթի և մնացյալ հավելյալ աշխատանքներն իրականացրեց Երևանի քաղաքապետարանը, Հանրային Հ/Ը-ն 8-9 ժամ ուղիղ եթերում՝ նկարահանման աշխատանքը, Տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ իրազեկման գործընթացը, Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունը նույնպես մեծածավալ աշխատանքներ կատարեց բջջային օպերատորների և այլ ընկերությունների հետ: Ունեինք նաև առանձին հրավիրված կազմակերպություններ. Երևանի քաղաքապետարանի կողմից հրավիրված Վահագն Միքայելյանի, Նարեկ Չախոյանի կազմակերպությունը սպասարկեց ապրիլի 24-ի միջոցառման ամբողջ տեխնիկական մասը՝ լուսային, ձայնային սարքավորումներով»,- մանրամասնեց Վիրաբյանը: Հետաքրքրեցինք՝ ումն էր հենսայուների վրա քաղաքացիների անունները հրապարակելու գաղափարը, քանի որ համացանցում C-squared ընկերությանն էր վերագրվում այն, փոխքաղաքապետն ասաց. «Քննարկումների ժամանակ դժվար է ասել՝ գաղափարի որ մասը ով տվեց, այն, ինչ տեղի ունեցավ, բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ էր: Դետալների մեջ խորանալ պետք չէ, կարևորն այն է, որ 100 հազարավոր մեր հայրենակիցները վիրտուալ կերպով կարողացան մասնակցություն ունենալ: Ընկերությունը ԿԳՄՍ նախարարության հրավերով ու պատվերով է մասնակցել ամսի 23-ի ամբողջական միջոցառման կազմակերպմանը: Լույսերի գեղեցիկ արարողությունն իրենք էին կազմակերպել, իսկ ապրիլի 24-ի միջոցառումների հետ այդ ընկերությունն առնչություն չի ունեցել»,- ընդգծեց Վիրաբյանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նաև C-squared ընկերության հիմնադիր Կառլեն Մադոյանը. «Մենք իրականացրել ենք ապրիլի 23-ի լուսավառ ոգեկոչման արարողությունը: Թեև հանրության մի մասը լուսանկարներ էր տարածում՝ նշելով մեզ, բայց մենք ասում էինք, թե որ մասի հեղինակներն ենք և որ ապրիլի 24-ի միջոցառման հետ կապ չենք ունեցել, այսինքն՝ չստացվեր այնպես, թե ուրիշի դափնին ենք մեզ վերցնում»: Նա նշեց, որ լույսերի գաղափարը եղել է ընկերության գլխավոր լուսային դիզայներ Կարեն Վարդանյանինը, ծրագրի իրականացման համար էլ շատ մարդ է աշխատել։ Ծիծեռնակաբերդում մոտ 180 լուսային սարք է օգտագործվել։ Հիմնադրի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի հետ քննարկման ընթացքում նախագծում որոշ բաղադրիչներ են ավելացվել՝ եկեղեցու ղողանջները, քաղաքի լույսերն անջատելը ու տներից վառվող լապտերները։ Կարծես՝ ջահերով երթի նման մի բան է ստացվել։ Նրա խոսքով՝ գաղափարը դեռևս 2015թ. Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցին է եղել, բայց չի ստացվել իրագործել. «Տարբեր բյուրոկրատական ստրուկտուրաների հետ առնչվելով՝ մեր խոսքը տեղ չի հասել մինչև վերջ: 100-ամյակն էր, մարդիկ խառն էին, անմոռուկի թեման բացվեց... մի խոսքով, չեմ կարող ասել, թե ինչու, բայց չստացվեց իրականացնել նախագիծը: Իսկ այժմ շատ պատահական ստացվեց. նախագիծը հավանության արժանացավ սկզբում ԿԳՄՍ նախարարության, այնուհետև կառավարության կողմից: Քանի որ գաղափարը վաղուց կար, կազմակերպչական աշխատանքները շատ արագ արվեցին 2-3 օրում ամեն բան կազմակերպվեց»,- նշեց Կառլեն Մադոյանը: 

Նշենք, որ այսօր միոցառմանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեր մասին պատմությունը պատմեցինք առանց աղաղակի. «Շատ ուժեղ ոգեկոչեցինք՝ տեսանելի ու լսելի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի
Ամենադիտված