Արաբկիր վարչական շրջանում գողացել են 500 կիպրոսենի և 11 բրգային գիհի
Հասարակություն
Արաբկիր վարչական շրջանում իրականացվում են մեծ ծավալի կանաչապատման աշխատանքներ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից դրվում են տարբեր բուսատեսակների տնկիներ, ծաղկող թփեր։ Կոմիտասի պողոտայի երկարությամբ տնկվում են «Կիպրոսենի» տեսակի թփեր, որոնք, բացի կանաչ գոտի ստեղծելուց, ծառայելու են նաև որպես փողոցն ու մայթը տարանջատող անվտանգության բնական պատնեշ։ Այս մասին հայտնում է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը և հավելում.
«Ցավոք, կան մարդիկ, ովքեր «ուրիշի ծառերն են ջարդում մի բուռ չհասած ծիրանի համար»։ Կոմիտաս 57-59 հասցեից գողացել են 500 կիպրոսենի, իսկ Կոմիտաս, Տիգրանյան, Գրիբոյեդով, Վրացական խաչմերուկների անկյունային, կանաչապատ հատվածներից՝ 11 բրգային գիհի։
Գողությունը բացահայտելու նպատակով տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ոստիկանությանը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)