Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան 

Արսեն Թորոսյանը հաստատել է դիմակների օգտագործման կարգը

Հասարակություն

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված` բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի և դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը»` համաձայն Հավելվածի:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում N95

դիմակների օգտագործման կարգի եւ դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ

1. Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար։ Նաեւ մասնավոր բուժհաստատություններին է առաջարկվում առաջնորդվել այս մեթոդական ուղեցույցով:

2. Մեթոդական ուղեցույցը հիմնված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնների մշակած առաջարկների վրա, որոնք նպատակաուղղված են N95 դիմակների արդյունավետ/խնայողաբար օգտագործմանը` միաժամանակ պահպանելով բուժ անձնակազմի համար դրանց անվտանգությունը:

3. N95 դիմակների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուժհաստատություններին խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ միջոցառումները.

1) Վարչարարական.

ա. կազմակերպությունում պատշաճ օդափոխության համակարգի ապահովում, ընդունարանում ապակե կամ պլաստիկ պատնեշների, վարագույրների տեղադրում,

բ. պացիենտների ընդունելության սահմանափակում` ընդունարանում նախօրոք տեսակավորման արդյունքում ընտրելով անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներին,

գ. օժանդակ աշխատանքներ իրականացնող աշխատակիցների` (խոհանոցի աշխատակիցները, տնտեսուհիները և այլն) պացիենտնեի հետ շփման բացառում, դ. պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմի առանձնացում` կազմակերպության մյուս անձնակազմի հետ նրանց շփումը բացառելու նպատակով,

գ.այլ բժշկական անձնակազմի հետ պացիենտների վիճակի վերաբերյալ խորհդակցելու նպատակով հեռավար խորհրդակցության եղանակի կիրառում,

դ. պացիենտների հարազատների կողմից հիվանդներին տեսակցության այցերի բացառում,

ե. N95 դիմակները կրողների թվաքանակի նվազեցում/ միայն պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմին N95 դիմակների տրամադրում,

զ. N95 դիմակներ կրող անձնակազմի համար դիմակ կրելու ցուցումների, հագնելու/հանելու կանոնների վերաբերյալ ուսուցման կազմակերպում (ուսուցման ընթացքում օգտագործելով սահմանափակ թվով դիմակներ),

է. այլընտրանքային (ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների/ (National Institute for Occupational Safety NIOSH-ի կողմից առաջարկվող ) դիմակների օգտագործում:

2) N95 դիմակների երկար տևողությամբ գործածում

ա. տարբեր պացիենտներին մոտենալու դեպքում պարտադիր չէ ամեն անգամ փոխել դիմակը՝ հաշվի առնելով, որ դիմակները կարելի է օգտագործել անընդհատ կամ ընդմիջումներով` 8 ժամ տևողությամբ:

բ. N95 դիմակները կրելու համար առաջնահերթություն պետք է տալ այն անձնակազմին, որոնք վարակի հետևանքով բարդություններ ունեցող պացիենտների հետ շփման բարձր ռիսկ ունեն:

3) Դիմակները երկար տևողությամբ կրելու մոտեցման ներդրմանը զուգահեռ պետք է անձնակազմին ներկայացնել հետևյալ ցուցումները, մասնավորապես` դիմակները դեն նետելու վերաբերյալ.

ա. Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել աէրոզոլ գեներացնող միջամտություններից հետո,

բ. Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել, եթե կեղտոտվել է արյունով, շնչառական ուղիների արտադրությունով կամ այլ կենսաբանական հեղուկներով,

գ. N95 դիմակի վրայից կրել դեմքի վահանակ` դիմակի աղտոտումը կանխելու նպատակով,

դ. Ամեն անգամ դիմակին ձեռքով հպվելուց հետո կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում` ալկոհոլային հիմքով լուծույթով կամ լվանալ օճառով:

4) N95 դիմակների կրկնակի գործածում. այս մոտեցումը նախատեսում է նույն պացիենտին օրվա ընթացքում մի քանի անգամ մոտենալիս կրել նույն դիմակը (ուրիշ պացիենտի մոտենալիս հանել դիմակը պահել, հետո նախորդ պացիենտին մոտենալիս նորից կրել հին դիմակը):

Դիմակները կրկնակի կարող են օգտագործվել միայն նույն անձի կողմից: Ելնելով դիմակի անվտանգության պահպանման նկատառումից՝ խորհուրդ է տրվում առավելագույնը 5 անգամ կրկնակի օգտագործում: Կրկնակի օգտագործման ընդմիջումներին դիմակները պետք է պահպանվեն հատուկ պիտակավորված (նշելով դիմակը կրողի անունը) տարաներում, որպեսզի կանխվի այլ անձի կողմից դիմակի օգտագործումը, ինչպես նաև պետք է պահվեն պատշաճ պայմաններում` դիմակների դեֆորմացիան կանխելու նպատակով, որպեսզի ամեն անգամ հագնելիս դիմակը սերտ հպվի դեմքին:

5) N95 դիմակների երկար տևողությամբ գործածումը նախընտրելի տարբերակ է:

6) N95 դիմակների արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մոտեցումը որոշվում է բժշկական կազմակերպության ղեկավար անձնակազմի կողմից՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցերով պատասխանատուի առաջարկությունների հիման վրա: Մոտեցման համար պետք է հաշվի առնել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդների թիվը, բուժաշխատողների շրջանում վարակի դեպքերը, վարակի փոխանցման ուղիները, վարակի տարածվածությունը, հիվանդության ծանրությունը և բժշկական կազմակերպության հնարավորությունները (N95 դիմակների առակայությունը/քանակը, պարտադիր կիրառման անհրաժեշտության հաճախականությունը):

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել
Ամենադիտված