Ամեն ինչ շատ գեղեցիկ էր․ Հայկ Մարությանը՝ Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումն իրագործողներին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու հերթական նիստի սկզբում շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ում մտահղացումն է եղել ապրիլի 24-ի վիրտուալ երթը։
«Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և ամբողջ հայությանը հնարավորություն տվեց մասնակից լինել մի երթի, որն ամեն տարի մենք ֆիզիկապես իրականացրել ենք։ Այս տարի այդ ամենը չիրականացավ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով»,- նշեց Մարությանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ