Լուծարվեցին մայրաքաղաքում կանաչապատում իրականացնող 11 ընկերություններ
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարվեց։
Այս որոշումը կայացրեց Երևան քաղաքի ավագանին՝ 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։
Զեկուցողը՝ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Նավասարդյանը նշեց, որ Երևանի ենթակայության տակ գտնվող մինչև 2020 թ․ Երևան քաղաքում կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ-ի միակ բաժնետերը համարվում է Երևան համայնքը։
«Որոշումը պայմանավորված է նրանով, որ 2019 թ․ դեկտեմբերի 16-ին ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն այժմ իրականացնում է քաղաքի կանաչապատման աշխատանքները և կենտրոնացնում ու տնօրինում է Երևանի կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից հատկացվող գումարները»,- նշեց Նավասարդյանը։
Կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարելու մասին որոշումն ընդունվեց միաձայն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)