Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել 

Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ Փաստաբանների պալատի հաղորդագրության վերաբերյալ

Հասարակություն

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 27.04.2020թ. տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում, որով նախատեսում էր քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, ինչպես նաև կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելը և զրպարտելը: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում հրապարակվել է հաղորդագրություն, որում նշվել է, որ Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը առարկել է փաստաբանին վիրավորելու և զրպարտելու արարքը քրեականացնելու նախաձեռնությանը:

Նշված պնդումը չի արտացոլում Կառավարության ներկայացուցչի ներկայացրած փաստարկներն ամբողջությամբ: Կառավարության ներկայացուցչի ելույթից հատվածային դրվագներ ներկայացնելը և տարընկալումներ առաջացնելն ընդունելի չէ, ուստի, նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ նշված նախագծի վերաբերյալ բերված փաստարկներին: Մասնավորապես.

1) Նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությամբ ներկայացվել են դիտարկումներ, որոնք միտված են եղել Նախագծի խնդրահարույց կարգավորումները բացառելուն և այն կատարելագործելուն:

Օրինակ՝ 1) առաջարկվել է հստակեցնել փաստաբանին սպառնալու դրսևորումները, 2) հաշվի առնելով, որ գործնականում կարող են սպառնալ նաև փաստաբանների մերձավոր ազգականներին կամ մերձավորների կամ նրանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձանց, առաջարկվել է ընդլայնել օրենսդրական ձևակերպումը՝ ընդգրկելով նաև նշված անձանց, և այլն: Այսինքն՝ Կառավարության ներկայացուցիչը ոչ թե առարկել է օրենսդրական նախաձեռնությանը, այլ ընդհակառակը, նշել է, որ նախագծի կարգավորումներն ընդունելի են՝ պնդելով միայն Կառավարության առաջարկությամբ ներկայացված զրպարտության և վիրավորանքի քրեականացումը բացառելու վերաբերյալ առաջարկը:

2) Կառավարության ներկայացուցիչն, անդրադառնալով զրպարտության ապաքրեականացման հիմքերին, վկայակոչել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2007թ. հոկտեմբերի 4-ի «Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ» թիվ 1577(2007) բանաձևը, որի վերնագիրն արդեն իսկ նախանշում է բանաձևի բովանդակության մեկնաբանությունը։ Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկել է այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-997 որոշմամբ ևս արձանագրել է, որ այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-րդ հոդվածով):

Այսինքն՝ եվրոպական երկրները, փոփոխելով իրենց վարած քրեական քաղաքականությունը, հրաժարվել են զրպարտության դեպքերին քրեաիրավական հարթությունում արձագանքելու գործիքակազմից:

3) Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ լոկ այն փաստարկը, որ գործող Քրեական օրենսգրքում դեռևս առկա է դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, չի կարող միանշանակ հիմնավորել դրա գոյության անհրաժեշտությունը և դրանում սուբյեկտային կազմի ընդլայնմամբ նաև փաստաբանին ընդգրկելը: Հրապարակային վիճակագրական աղբյուրների վկայակոչմամբ Կառավարության ներկայացուցիչն արձանագրել է, որ գործնականում այն կիրառվող և լայն տարածում ունեցող հանցակազմ չէ, և եթե անգամ հարուցվել է քրեական գործ, ապա դատական քննության փուլին չի հասել:

Ավելին, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի փորձագետների ուղղակի պնդումները՝ Քրեական նոր օրենսգրքի նախագծով որևէ սուբյեկտի նկատմամբ զրպարտության համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվել։ 

Բերված պարզաբանումներն իրենց ամբողջության մեջ առավել քան ակնհայտ են դարձնում այն, որ Փաստաբանների պալատի կողմից տարածած հաղորդագրությամբ Կառավարության ներկայացուցչի կողմից հնչեցրած դիրքորոշման հատվածային մեջբերումը չի համապատասխանում Նախագծի վերաբերյալ Կառավարության ներկայացված դիրքորոշման հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել
Ամենադիտված