Ես գիտեմ՝ Լենինը որտեղ ա, բայց արձանը չգիտեմ. Հայկ Մարության
Հասարակություն
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն այսօր ավագանու նիստում բողոքեց քաղաքապետարանի աշխատակազմից, որն իր գրավոր հարցմանը, թե որտեղ են Լենինի և բանվորի արձանները, պատասխանել են, որ տեղեկություն չունեն:
«Սա պատասխան չէ, որովհետեւ եթե դու ինֆորմացիա չունես, առնվազն կուղղորդես: Մենք բոլորս գիտենք՝ որտեղ է գտնվում Լենինի արձանը»,-ասաց Անտոնյանը:
Հայկ Մարությանն էլ կատակով պատասխանեց. «Ես գիտեմ՝ Լենինը որտեղ է գտնվում, բայց արձանի տեղը չգիտեմ», ապա դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանին՝ հարցնելով, թե որտեղ են Լենին ու բանվորը:
Սակայն, պարզվեց՝ ոչ ոք չգիտի արձանների գտնվելու վայրը, և Մարությանն ասաց. «Ես վստահ գիտեմ մի մարդ, որ այդ հարցերի պատասխանը միշտ ունի: Դա պարոն Արեյանն է: Նա չոտկի կասի ոնց են դեմոնտաժել, գլուխն ուր են տարել, ոտքերն ու ձեռքերն ուր են տարել»:
Մակո Արեյանը նշեց, որ մինչ հեղափոխությունը Լենինի արձանն ու գլուխը Աբովյան 2 հասցեի բակում են եղել, իսկ հիմա չգիտի, թե որտեղ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)