Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց. նախատեսվում է ձեռք բերել 100 ավտոբուս
Հասարակություն
Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու հավելում.
«Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:
Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:
Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:
Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)