Վիեննայում կկայանան բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ
Իրան
Այսօր Վիեննայում կընթանան Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ ։
Սպասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները նորից ճնշում կգործադրեն Իրանի վրա Պրաչինի ռազմակայան ազատ մուտքի թույլտվություն ստանալու համար, հայտնում է Радио Свобода-ն։ Արևմուտքի երկրները մեղադրում են Իրանին տվյալ ռազմաբազայում միջուկային զենքի հնարավոր մշակման հետքերը վերացնելու մտադրության համար։
Ավելի վաղ արևմտյան դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Իրանը գաղտնի նոր ցենտրիֆուգեր է տեղադրել ուրանի հարստացման ստորգետնյա միջուկային կենտրոն Ֆորդոյում։
Հիշեցնենք, որ Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ