Իրանը որոշել է տուգանել Ադրբեջանին Կասպից ծովը աղտոտելու համար
Իրան
Իրանը մտադիր է Ադրբեջանից տուգանք պահանջել Կասպից ծովի էկոլոգիային վնաս հասցնելու համար։ Payvand-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ծովային վարչության պետի տեղակալ Աբդել Ռեզա Կարբասին։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ոչ մի միջոց չի ձեռնարկում Կասպից ծովը մաքրելու ուղղությամբ և նավթի ձեռք բերման համար էլ օգտագործում է հնացած սարքավորումներ։
Կարբասի խոսքով՝ ծովի մաքրման համար Իրանի ծախսած գումարի հաշվարկից հետո երկրի արտգործնախարարությունը ընդհանուր հաշիվը կուղարկի Ադրբեջանին, որպեսզի ադրբեջանական կողմը տուգանքի ձևով փոխհատուցի։
Նշենք, որ փորձագետների կարծիքով՝ Կասպից ծովին ամենաշատ վնաս են հասցնում Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, ովքեր տիրապետում են օֆշորային նավթի հսկայական պաշարներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ