Իրանի գիտատեխնիկական նվաճումները
Իրան
«Չմիավորման շարժման» 16-րդ համագումարի շրջանակներում բացվել է Իրանի ատոմային, ավիատիեզերական ու նանոտեխնոլոգիաների և գիտության այլ ոլորտներում արձանագրված նվաճումներին նվիրված ցուցահանես,-տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը:
Ըստ գործակալության ունեցած տվյալների՝ Իրանի գիտատեխնիկական վերջին նվաճումների կատալոգը թողարկվել է 4 լեզուներով և կբաժանվի «Չմիավորման շարժման» մասնակիցներին:
Հիշեցնենք, որ «Չմիավորման շարժման» 16-րդ համագումարը մեկնարկել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում կիրակի օրը:
Նշենք, որ նախարարական խորհրդաժողովը կկայանա չորեքշաբթի, իսկ գլխավոր գագաթաժողովը, իրանական պաշտոնական անձանց խոսքերով, տեղի կունենա հինգշաբթի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ