ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թեհրան
Իրան
«Չմիավորված երկրների շարժման» գագաթաժողովին մասնակցելու նպատակով այսօր Իրանի մայրաքաղաք է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Թեհրան ժամանելուն պես նա հայտարարել է, որ մտադիր է Սիրիայում ընթացող հակամարտությունները քննարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահամադինեժադի և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենիի հետ։ Նա նաև նշել է, որ Իրանը շատ կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում, հայտնում է Радио Свобвда-ն։
Թեհրանը Դամասկոսի համախոհն է և չի աջակցում սիրիական հակամարտության վերաբերյալ Արևմուտքի վարած քաղաքականությանը։
Բան Կի Մունը, ով որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար առաջին անգամ է այցելել Թեհրան, քննարկումների ժամանակ մտադիր է նաև բարձրացնել իրանական միջուկային զենքի հետ կապված հարցերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ