Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում, 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ջրատարում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Խաչատրյանն ու ուղևորներ, 23-ամյա Արման Մարտինյանն ու 29-ամյա Հովհաննես Հաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)