Պայթյուն` Մինսկում. կա երեք ձերբակալված (տեսանյութ)
ՏեսանյութերՕգոստոսի 15-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մինսկում «Բելառուս» հանրախանութի մոտ անհայտ անձինք ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել: Այս մասին, Tut.by-ի հաղորդմամբ, հայտնում են Բելառուսի ՆԳՆ-ից:
Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած ականատես կինը պատմել է, որ դեպքի վայրում տեսել է երկու տղամարդու և մի կնոջ: Վերջիններս ձերբակալվել են:
ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածյալներից մեկը` ծնված 1968 թվականին, դիմադրություն է ցույց տվել ոստիկանին: Նա մի քանի անգամ հարվածել է ոստիկանի գլխին` տապալելով նրան գետնին, փորձելով հանել նրա աչքերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)