Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են BMW-ն և Mazda-ն. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում, Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Mazda մակնիշի ավտոմեքենաները:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)