«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ» Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի 

Փաշինյանը իրականություն կդարձնի Ադրբեջանի երազանքը. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի՝ BBC HARDtalk-ին տված հարցազրույցը լայն քննարկումների առիթ դարձավ: Շատերը նրա և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ 2019 թվականին նույն հաղորդմանը տված ձախողված հարցազրույցում էական տարբերություններ չեն տեսնում, ոմանց կարծիքով էլ Փաշինյանը տալիս էր արժանի պատասխաններ:

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, նախ, անդրադառնանք վարչապետի՝ կորոնավիրուսի վերաբերյալ հնչեցրած պատասխանին․ հաղորդավարը հարց ուղղեց Վարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինիս կառավարության կողմից համաճարակի դեմ ուղղված ջանքերը փաստում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը իսկական ձախողում էր: Վարչապետը պատասխանեց, որ դեռևս վաղ է եզրակացություններ անել այդ մասին, և հայտնեց, որ իր ռազմավարությունն արդյունավետ է մեր երկրի համար: Հարցազրուցավարն էլ իր հերթին նշեց, որ նույնիսկ տեղացիներն են պնդում՝ վիրուսի պատճառով մահացության մակարդակը վեց անգամ ավելի բարձր է Հայաստանում, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը, նման պատասխան տալով, («դեռ վաղ է գնահատական տալ») չթուլացրե՞ց ՀՀ-ի վարկանիշը։

-Իհարկե, բայց անգամ դա չէ այստեղ հարցը: Հարցն այն է, որ, եթե այս վարչապետը հետևեր համաշխարհային անցուդարձին կամ գոնե իրեն տեղեկացնեին՝ կիմանար, որ Մեծ Բրիտանիայում հենց այս ողջ ընթացքում նույն թեման է քննարկվում: Եվ հետաքրքիրն այն է, որ Բրիտանիայում նման անհեթեթ պատասխան իշխանությունը չի հնչեցնում: Փոխարենը փորձում են իրենց մասով և իրենց չափով պայքարի ձախողումն այլ պատճառներով բացատրել, բայց չեն ասում, որ դեռ վաղ է գնահատականներ տալը: Որովհետև՝ ցուցանիշը ցուցանիշ է: Մնացածը հայաստանյան էժանագին բլեֆների ոլորտից է:

-Արդյո՞ք վարչապետը չպետք է նշեր, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ուստի ընդդիմության կողմից արդեն քննիչ հանձնաժողով է ստեղծվել․ նման պատասխանը ևս մեկ անգամ կընդգծեր մեր ու Ադրբեջանի տարբերությունը, որտեղ բացառված է, որ ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծի նման հարցերով, այս մասով ի՞նչ կարծիքի ունեք։

-Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունները միջազգային հեռուստադիտողին ամենևին հետաքրքիր չեն: Ժողովրդավարությունից էլ բղավում են նրանք, որոնք հեռու են ժողովրդավարությունից: Այս իշխանությունը Հայաստանում այդպես էլ չհաստատված ժողովրդավարությունը դարձրել է դրոշակ և թափահարում է ամենուր: Իսկ դա շատ նման է այն բանին, երբ գողը բոլորից բարձր է գոռում. «բռնե՛ք գողին»: Ընդ որում, քանի որ դրսում հիմար չեն՝ հրաշալի հասկանում են, թե այդ «գողը», իսկ տվյալ պահին գոյություն չունեցող ժողովրդավարությունը որտեղ է: Իրականում՝ քանի որ չկար և չէր կարող լինել հոդաբաշխ բացատրություն, թե ինչու են Հայաստանի թվերն այդքան բարձր, իսկ վիճակը վատ՝ անհրաժեշտ էր լինել անկեղծ և ասել ու խոստովանել, որ այս մի հարցում, գոնե, տապալել են: Դա կարող էր անել մեղմ ձևով՝ ասելով, որ երկրի վիճակը վատ էր քաղաքականապես, հեշտ չէր մոբիլիզացվելը և այլն: Բայց նման պատասխանը ծաղր էր, որ դարձավ ծաղր՝ սեփական հասցեին: Հեռուստադիտողն անմիջապես հասկացավ, որ էժանագին արդարացման հետ գործ ունի, որովհետև դա շատ սպիտակ թելերով կարված պարզամիտ բացատրություն էր, և որ ամենակարևորն է՝ սուտ բացատրություն:

-Խոսենք հայ–ադրբեջանական սահմանին հուլիսյան ռազմական սրացման մասին։ Դուք ֆեյսբուքում գրառում էիք արել, որ Զոհրաբ Մնացականյանի ղեկավարը BBC-ի եթերում, ըստ էության, ընդունեց այն սուտ մեղադրանքը, որ իբրև թե հայկական ուժերը Արցախում պատերազմի սկզբում ռազմական հանցագործություններ են գործել: Պարոն Մարտիրոսյան, սա առավել մանրամասն կներկայացնեք: Եվ նաև՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի՝ նույն հաղորդմանը տված հարցազրույցից հետո նույնպես արժանացավ քննադատությունների․ հաղորդավարը վերջինիս ուղղել էր այն հարցը, որը տվեց նաև վարչապետին․ դա վերաբերում էր պատերազմական հանցագործություններին․ վարչապետը, անդրադառնալով այդ թեմային, նշեց միայն Սումգայիթի մասին, այնինչ, չե՞ք կարծում, որ պետք է շեշտեր՝ հայկական ուժերը ոչ թե հանցագործություններ են գործել, այլ խափանել են Ադրբեջանի՝ Արցախում ցեղասպանություն կատարելու փորձը, այսինքն՝ ինքնապաշտպանվել են, և, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Փաշինյանը նման պատասխան հնչեցրեց։

-Ստիֆն Սաքուրի հարցին վարչապետը չպատասխանեց: Խուսափեց՝ ինչպես անգլերենում են ասում՝ «դաք» արեց: Իսկ այդ խուսափումը լռության, որն էլ այս պարագայում համաձայնության նշան էր: Կարիք չկար որպես պատասխան հիշատակել Սումգայիթը, ասելով, մոտավորապես, թե «իսկ իրենք էլ Սումգայիթ են արել»: Այո՛, իրենք Սումգայիթ արել են, բայց հայկական ուժերը երբեք և երբևէ պատերազմական հանցագործություններ չեն գործել, և դա հստակ պատասխան էր, որ այդպես էլ չհնչեց… Հենց դրանով էլ այս վարչապետն ուղղակի, փաստացիորեն, ընդունեց կեղծ և սուտ մեղադրանքը: Դա սարսափելի էր:

-Սահմանին հուլիսյան ռազմական սրացումը վարչապետը բացատրեց այն հանգամանքով, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանը հերքեց Բաքվի պաշտոնական հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն է մարտական գործողությունները սադրել։ Նա կրկին ընդգծեց շփման գծում մշտադիտարկման համակարգ ներդնելու անհրաժեշտությունը, որպեսզի յուրաքանչյուր սրացումից հետո միջազգային հանրությունն իրադարձությունների երկու հակադիր վարկածներ չլսի։ Ձեր գնահատականը՝ նրա պատասխանի վերաբերյալ:

-Պատասխանն արդարացողական էր, մինչդեռ պետք է լիներ կտրուկ, մերժողական և հակահարձակումային: Այս իշխանությունը սեփական երկրի ներսում փռում է ասֆալտին, դրսում՝ փռվում ասֆալտին: Ընդ որում՝ ինքնափռվում: Ավելի տխուր տեսարան դժվար է պատկերացնելը: Շատ ցավալի է:

-Վարչապետը կարծում է, որ հնարավոր չէ խաղաղության հասնել Հայաստանի միակողմանի գործողությունների շնորհիվ։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրեց ռազմական հռետորաբանության և հակամարտությունն ուժով լուծելու փորձի մեջ։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Ստանդարտ խոսքեր էին, որ համատեքստում դարձյալ անհամոզիչ թվացին: Ընդհանրապես, վարչապետն ամբողջ հաղորդման ընթացքում հուսահատ պաշտպանվում էր: Պաշտպանվում էր շատ վատ և ուղղակի հարվածներ ընդունում:

-Նման պատասխաններ հնչեցնելով և ընդհանրապես չշահարկելով Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության մասին, չհնչեցնելով Թուրքիա բառը, Ձեր կարծիքով, ՀՀ վարչապետը դիտավորյալ վարվե՞ց, թե՞ նրան արգելված է հնչեցնել Թուրքիա և ցեղասպանություն բառերը, նկատենք, որ ցեղասպանություն բառը չհնչեցրեց նաև հարցազրուցավարը։ Նիկոլ Փաշինյանը նաև կարծում է, որ կարող է Իլհամ Ալիևի հետ գնալ կոմպրոմիսի․ արդյո՞ք նման բան հնարավոր է։

-Կարծում եմ՝ հնարավոր է: Այս իշխանությունը, խորքում լինելով տերպետրոսյանական, միշտ գաղտնի հույսեր է փայփայում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշակի իրավիճակում կկարողանա լեզու գտնել և, հետևաբար, ինքը երբեք, թեկուզ խոսքային դաշտում, հարձակման չի անցնում: Դա լևոնիզմի հիմնադրույթներից է: Եթե հիշում եք՝ «քիրվայությունը», դրա հնարավորությունը: Այստեղ զարմանալու ոչինչ չկա, այս մարդն այդ գաղափարներով է ձևավորվել:

-Ամփոփենք հարցազրույցը․ պարոն Մարտիրոսյան, Դուք նշել եք, որ նման ևս մեկ այսպիսի հարցազրույց, և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների մի երկիր, որտեղ բարբարոսներ են ապրում և որ հետաքրքիր է` նաև ղեկավարում․ արդյո՞ք այս հարցազրույցը բավական չէր՝ նման կարծիք ձևավորելու համար։

-Իհարկե բավարար էր: Այդ հաղորդումից արդեն Հայաստանի մասին գաղափար չունեցողների մոտ, իսկ այդպիսիք աշխարհում բացարձակ մեծամասնություն են, այդպիսի տպավորություն ստեղծվեց, անշուշտ: Ցավոք: Բայց ոչ բոլորն են աշխարհում դիտել այն: Այդպիսի ևս մի քանի հաղորդում, և Հայաստանի վարչապետն ինքն իր ձեռքով Ադրբեջանի երազանքը՝ բարոյապես հողին հավասարեցնել Հայաստանը, իրականություն կդարձնի: Դա դառն է, բայց ճշմարտություն է: Ճշմարտությունը լսել և մարսել պետք է մենք սովորենք: Հակառակ դեպքում՝ կմնանք այն գարշահոտ ճահճում, որում հայտնվել ենք:

Հարցազրույցը՝ Արփինե Հակոբյանի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըՎիկտորյա Բոնյան հրաժարվել է հագուստների մի մասից՝ այն անվանելով «թույն»Ուելսի արքայադուստրը 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները՝ քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներովՉեչնիայից ՄՄԱ մարտիկի մահվան մասին հայտնել են ՍՎՕ-ի ընթացքումՍևաստոպոլում բենզինի վաճառքի սահմանափակումները կշարունակվեն՝ հայտնել է քաղաքապետը Գիտնականները նշել են բորբոքումից օրգանիզմը պաշտպանող մրգերըՄեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև 2029 թվականըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն ԱյվազյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը Հոգեբանը զգուշացրել է «նիթինգի» վտանգների մասին«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)Տղամարդը պայթեցրել է իրեն․ Ավտոմեքենայում հայտնաբերվել է Առողջապահության նախկին նախարարի մարմինը (տեսանյութ)Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)ԵՀ-ն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո կհատկացնի. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու, մասին (տեսանյութ)Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ը
Ամենադիտված