Տեսչական մարմինը ստուգումներ է անում Սյունիքի մարզի հանքարդյունաբերական կազմակերպություններում
Բլոգոսֆերա
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են անում հանքարդյունաբերական կազմակերպություններում։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված վերահսկողական աշխատանք են տանում։ Մասնավորապես, Սյունիքի մարզում գործող մի շարք խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններում ստուգվում է աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման եւ մի շարք այլ նորմերի պահանջների կատարումը»,- ասված է գրառման մեջ։
Ստուգումներ` հանքարդյունաբերական կազմակերպություններում
Posted by ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am on 2020 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)