Դադարեք մեղադրել ինձ․ Օքսանա Սամոյլովայի պատասխանը՝ իրեն քննադատողներին (լուսանկարներ)
Ժամանց32-ամյա Օքսանա Սամոյլովան ինստագրամի իր էջում անդրադարձել է իր հասցեին քննադատություններ հնչեցնող օգտատերերին։ Նշենք, որ վերջիններս նրան մեղադրում են հորինված ամուսնալուծության մեջ և որ նա այդ միջոցով փորձեց ուշադրություն գրավել։
«Դադարեք մեղադրել ինձ ամուսնուս հետ ապրելու համար, ես անկեղծորեն ասացի, որ գաղափար չունեմ՝ ճիշտ եմ արել, թե ոչ, բայց ես ակնհայտորեն ավելի լավ գիտեմ, քան դուք բոլորդ, որ խորհուրդ եք տալիս ինձ։ Սա իմ կյանքն է հասկանում եք, իմը, ոչ թե ձերը, ամուսինը և երեխաները նունպես ձերը չեն: Մի հետևեք իմ օրինակին։ Մտածեք ձեր ուղեղով և զգացեք ձեր սրտով։ Եթե ես սխալ եմ, ապա իմ սխալներից դասեր եմ քաղում»,-գրել է Օքսանան։
Ջիգանը, ի տարբերություն կնոջ, ավելի զուսպ է նա չի մեկնաբանում ընտանեկան ճգնաժամը, բայց, այնուամենայնիվ, հրապարակում է լուսանկանրեր՝ կից գրելով,որ սիրում է կնոջը։
Հիշեցնենք, որ ռեփեր Ջիգանը և Օքսանա Սամոյոլվան ընտանեկան սկանդալից հետո կրկին միավորվեցին։ Սամոյլովան ինստագրամի իր էջում գրել էր, որ նման քայլի գնում է միայն հանուն երեխաների։