«Բարսելոնան» մտադիր է վերանայել ակումբի չորս ֆուտբոլիստների պայմանագրերը․ Mundo Deportivo
Սպորտ
«Բարսելոնան» ցանկանում է վերանայել թիմի չորս ֆուտբոլիստների պայմանագրերը՝ կապված կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ծանր տնտեսական իրավիճակի հետ: Ըստ թերթի՝ խոսքը պաշտպաններ Ժերար Պիկեի և Ջորդի Ալբայի, ինչպես նաև կիսապաշտպաններ Սերգի Ռոբերտոյի և Սերխիո Բուսկետսի մասին է: Նշվում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստներն ընդգրկված են «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոմանի պլաններում հաջորդ մրցաշրջանի համար: Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել էր, որ «Բարսելոնան» խնդիր ունի բարձր աշխատավարձի վճարման հետ կապված, և որ որոշ պայմանագրեր «պետք է հարմարեցվեն»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան