Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Արցախ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Առողջացել է 3 քաղաքացի։
Առ այսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 17, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 9465 փորձանմուշի հետազոտություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)