Մեսսին հեռանում է․ Mundo Deportivo
Սպորտ
Իսպանական «Բարսելոնան» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից ստացել է գրություն, որում նա հայտնում է ակումբից հեռանալու իր ցանկության մասին, գրում է Mundo Deportivo֊ն: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Մեսսին իր պայմանագրում ներառել է դրույթ, որը նրան թույլ է տալիս յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Ֆուտբոլիստն արդեն գրություն է ուղարկել ակումբ:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ մոտ ժամանակներս տեղի կունենա «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի հրատապ նիստ: «Բարսելոնան» կարծում է, որ պայմանագրի այս կետն այժմ կիրառելի չէ, քանի որ այն ավարտվել է հունիսի 10-ին: Մեսսին կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկարաձգվող սեզոնը ավարտվել է վերջերս, և այս պարբերությունը կարող է փոփոխվել` ստեղծված իրավիճակին համապատասխան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան