«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է Լիոնել Մեսսիի` ակումբը լքելու ցանկության մասին լուրերը․ Associated Press
Սպորտ
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնյան ակումբը լքելու ցանկության մասին, գրում է Associated Press-ը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆուտբոլիստը «Բարսելոնային» խնդրել է թույլ տալ իրեն գնալու մեկ այլ թիմ: Բացի այդ, ավելի վաղ, որոշ պարբերականներ գրել էին, որ արգենտինացի հարձակվողը մտադիր է պայմանագրում կիրառել դրույթ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը: Իր հերթին, «Բարսելոնան» պնդում է, որ այս դրույթն այլևս չի կարող կիրառվել այս տարի, քանի որ այն ավարտվել է հունիսի 10-ին: Այնուամենայնիվ, Մեսսին պնդում է, որ մրցաշրջանն ավարտվել է միայն վերջերս` կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Նա նաև նշում է, որ այս պարբերությունը կարող է փոփոխվել աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Բարսելոնայում» շուտով կանցկացնի Տնօրենների խորհրդի հրատապ նիստ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան