«Բարսելոնայի» նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ Մեսիի պատճառով
Սպորտ
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից այն բանից հետո, երբ թիմի ավագ Լիոնել Մեսսին տեղեկացրեց «Բարսայի» ղեկավարությանը ակումբը լքելու իր ցանկության մասին: Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Բարտոմեուն որոշել է լքել իր պաշտոնը: Sport.es-ի հետ հարցազրույցում նա հերքեց ակումբից հեռանալու մասին լուրերը: Մեսսին առաջին անգամ հանդես է եկել «Բարսելոնայի» առաջին թիմի հետ 2004 թվականին և այդ ժամանակից ի վեր անընդմեջ խաղացել է «կապտանռնագույնների» կազմում: Ակումբի հետ միասին, արգենտինացին տասը անգամ նվաճել է Իսպանիայի առաջնությունը, վեց անգամ՝ ազգային գավաթը, չորս անգամ՝ Չեմպիոնների լիգան: Բացի այդ, Մեսսին «Ոսկե գնդակի» վեցակի հաղթող է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան