Մեսսիի` «Բարսելոնայից» հեռանալու ցանկության պատճառների մասին շրջանառվում են վարկածներ
Սպորտ
Իսպանական լրատվամիջոցները առաջ են քաշել վարկածներ, թե ինչու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին որոշել հեռանալ կատալոնական թիմից: El Mundo Deportivo թերթը հայտնում է, որ Մեսսին ցանկացել է լքել ակումբը հարձակվող Լուիս Սուարեսի հետ ընկերության պատճառով: Ենթադրվում է, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոմանն ու «կապտանռնագույնների» ղեկավարությունը այլևս հույս չի կապում Սուարեսի վրա և հարձակվողին տեղեկացրել են, որ նա ստիպված կլինի լքելու թիմը: Իր հերթին As.com թերթը գրում է, որ Մեսսին որոշել է լքել «Բարսելոնան» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոմանի հետ զրույցից հետո: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ մասնագետը նշել է, որ արգենտինացին այլևս թիմում արտոնյալ դիրք չի զբաղեցնի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան