Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը 

Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Նշելով, որ սա իր երկրորդ ընդլայնված հանդիպումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է այն անցկացնել ավելի գործնական մթնոլորտում՝ քննարկելով Հանրապետության նախագահի եւ նախագահական ինստիտուտի կողմից հստակ աջակցության հնարավորությունները։

Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես անդրադարձել մեր երկրի համար հեռանկարային եւ մեծ ներուժ ունեցող այս բնագավառի վերականգնմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ պետական աջակցության անհրաժեշտությանը, նշել, որ նախագահի հետ նախորդ հանդիպումից հետո այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են: Կարեւորվել է նաեւ ներկա իրավիճակով պայմանավորված կարգավորումների վերաբերյալ հստակ տեղեկատվության հասանելիությունը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ կարեւոր նշանակություն ունի տեղեկությունն ինչպես իրավիճակի, այնպես էլ երկրի ու կոնկրետ ոլորտների մասին։ Այդ տեսանկյունից իրավիճակն ավելի հստակ կլիներ, եթե զբոսաշրջային ընկերություններն իրենք արտերկրում ներկայացուցչություններ ունենային եւ առաջին ձեռքից տեղեկություններ ստանային ու փոխանցեին գործընկերներին։

Արտերկրի զբոսաշրջային շուկան անհրաժեշտություն դիտարկելով հանդերձ՝ նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել նաեւ տեղական շուկայի վրա կենտրոնանալը. «Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա, եւ դուք պետք է աջակցեք, որ ներքին տուրիզմը զարգանա,-ասել է նախագահը։- Ձեր կողմից զարգացման հիմնական աջակցությունը ես տեսնում եմ, որ կարողանաք աշխատանքի ճիշտ կազմակերպման, ծառայությունների որակի, անհրաժեշտ հիգիենայի ապահովման որոշակի պայմաններ ու պահանջներ թելադրել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես բավականին հաճախակի եղա տարբեր մարզերում, մարդկանց հետ շփվեցի։ Նկատեցի, որ մարդիկ սկսել են մտածել, որ իրենց ունեցած անգամ փոքր տնակի մեկ կամ երկու սենյակը կարող են վարձով տալ, որը կարող է դառնալ եկամտի լրացուցիչ աղբյուր։ Մանավանդ որ այդ ենթակառուցվածքները չկան, ամեն գյուղում փոքր հյուրանոց չկա»:

Խոսելով նախագահական ինստիտուտի կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել եւ հստակ ձեւակերպել հիմնական ուղղությունները: «Կարող ենք փորձել ձեզ օգնել միջազգային ներկայության եւ միջազգային կառույցներում կամ համաժողովներում ցուցահանդեսների մասնակցությամբ,- նշել է Հանրապետության նախագահը։-Մարդիկ պետք է ճանաչեն երկիրը, իմանան՝ ինչ է Հայաստանը եւ Հայաստանից ինչ կարելի է սպասել»:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի եւ միջազգային միջոցառումների անցկացմանը, որոնք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու մեր երկրի ճանաչելիությանը: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագրի շրջանակում համագործակցել ձեզ հետ - ասել է նախագահը։- Դրանցից յուրաքանչյուրը ինչ-որ իմաստով տուրիզմի հետ կապ ունի։ Առաջին ծրագիրը ATOM-ն է։ Այն Հայաստանում արհեստական բանականության զարգացման ծրագիր է եւ, բացի արհեստական բանականության քաղաքից եւ մեծ ընկերությունների հետ համագործակցությունից եւ համատեղ ձեռնարկությունններ ստեղծելուց, ինչն ինքնին արդեն երկրի իմիջի հետ է կապված, ներառում է նաեւ մի շարք ծրագրեր։ Դրանցից մեկը Մտքերի հայկական գագաթնաժողովն է։ Այստեղ մենք նորից պատրաստ ենք ձեզ ներգրավել որպես գործընկեր։ Աշխատանքային խումբը կարող է ուղիղ մեզ հետ աշխատել։ Հրավեր ուղարկվում է մոտ 3000 անհատի, որոնցից ընտրում ենք 300-ի։ Այսինքն՝ 3000 մարդու տեղեկություն է գնում։

Մյուսը STARMUS-ն է։ Կարծում եմ, որ այսօրվանից սկսած կարող ենք համագործակցել։ Սրանք միջոցառումներ են, որոնք կարող են աջակցել զբոսաշրջությանը: Հյուրերից շատերը գալիս են նաեւ ընտանիքներով, բացահայտում են Հայաստանը, կապեր են հաստատում:

Հաջորդ ծրագիրը Հայ պարկն է։ Այն զուտ հայկական ծրագիր է, որի շուրջ ակնկալում ենք, որ կհամախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Սփյուռքից մինչեւ Արցախ եւ Հայաստան։ Ծրագրի շրջանակում նորից ձեզ հետ համագործակցելու նպատակ ունենք։

Մյուս ծրագիրը Գյուրջիեւի այգին է, այսինքն՝ արվեստի տուրիզմը:

Բոլոր առանձին նախաձեռնություններում պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ու աջակցել: Պատրաստ ենք ձեր գործընկերը լինել, որպեսզի վերջապես մեր երկիրն ընդհանուր ներկայացման մարկետինգային ծրագիր ունենա, քայլեր արվեն:

Շատ էական է, որ նաեւ ձեր օգնությամբ մտածենք, թե որոնք են այն պարզ մտքերը, գաղափարները, լոզունգները, որոնք նկարագրում են Հայաստանը։ Դուք ամենից լավ գիտեք, որովհետեւ շփվում եք օտարների հետ, գիտեք, թե ինչով են տպավորված, ինչն է իրենց հիշողության մեջ մնում Հայաստանից մեկնելուց հետո։

Ուզում եմ վստահեցել, որ միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել ոչ միայն այն բանի համար, որ այսօր դժվար է, այլ՝ որովհետեւ ինչ-որ իմաստով դուք մեր երկրի ավանգարդն եք, այսինքն՝ նաեւ ձեր միջոցով են երկիրը ճանաչում»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. Հասցեներ
Ամենադիտված