«Միշտ իմ ազգի կողքին եմ». Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանի գծով առավոտից հակառակորդի ձեռնարկած մարտական գործողություններին։
Հայ կիսապաշտպանը կոչ է արել միջազգային հանրությանը անմիջապես ոտքի կանգնել, աջակցել իրավիճակի կայունացմանն ու նպաստել տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող մարտական գործողությունների դադարեցմանը։
«Միշտ իմ ազգի կողքին եմ»,- գրառումը եզրափակել է Մխիթարյանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան