«Միասին մենք հզոր ենք». Արթուր Աբրահամը մասնակցել է Բեռլինում հայ համայնքի անցկացրած հավաքին (տեսանյութ)
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Բեռլինում հայ համայնքի անցկացրած հավաքին։ Համայնքը նամակ է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով սանձել Թուրքիային եւ նպաստել Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը։
«Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Ինչ-որ թուրքն անում է, կրկնակի պատասխանը ստանալու է, ամեն ինչը ժամանակի հարց է»,- ասել է Արթուր Աբրահամը հավաքի ժամանակ։
Ֆեյսբուքում նա հրապարակված տեսանյութին կից գրել է․ «Միասին մենք հզոր ենք, կռվող զինվոր դու հզոր ես»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից