Աղոթում եմ հայ քաջ զինվորների համար. Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կնոջ գրառումը
Բլոգոսֆերա
Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը ևս անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։
Նա աջակցություն է հայտնել հայրենիքին Instagram-յան էջում մի քանի հրապարակում անելով, որում նշվում է՝ աղոթում է հայ զինվորների համար։
«Աղոթում եմ հայ քաջ զինվորների համար։ Աստված ձեզ հետ։ Ամբողջ մարմինս փշաքաղվում է»,- գրել է նա։
Ի դեպ, իր էջում գրառում է արել նաեւ Ռեջի Բուշը՝ նշելով, որ աղոթում են հայ զինվորների համար, «որոնք այժմ կռվում են Ղարաբաղում՝ իրենց հողն ու բնակչությանը պաշտպանելու համար»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից