Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ 

Թուրքիան Կովկասում մեկ այլ Սիրիա է ստեղծում. Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին

Համաշխարհային Մամուլ

Բրիտանական հայտնի Financial Times պարբերականը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իր հերթական համարում անդրադարձել այդ հարցազրույցին:

Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

Պարբերականը նշել է, որ Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային ուժերն անեն ավելին դադարեցնելու Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն ունենալու համար ընթացող պատերազմում և նախազգուշացնում է, որ Անկարան «Կովկասում մեկ այլ Սիրիա է» ստեղծում:

Արմեն Սարգսյանն ասել է, որ Թուրքիայի ռազմական և դիվանագիտական աջակցությունն Ադրբեջանին՝ Մոսկվային զրկել է կողմերի միջև ունեցած իր ավանդական հավասարակշռող դերից: Նախագահը կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին զսպել Անկարային՝ բնութագրելով վերջինիս որպես «տարածաշրջանի խառնակիչ»:

«Եթե մենք հիմա միջազգային մակարդակում չձեռնարկենք Թուրքիային կանգնեցնելու քայլեր, այս տարածաշրջանը կունենա նոր Սիրիա դառնալու հեռանկար, և այդ ժամանակ բոլորը կտուժեն»,-ասել է նա Financial Times –ին տված հարցազրույցում:

Բազմաթիվ մարդիկ են զոհվել և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ տարհանվել են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև գրեթե երկու շաբաթ ընթացող մարտերի պատճառով: Սա ամենալուրջ ընդհարումն է պատերազմից ի վեր, որն ավարտվել է 1994-ին՝ երերուն զինադադարի համաձայնագրով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որով այդ տարածքը մնացել է հայկական վերահսկողության տակ: Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը, որպես տարածաշրջանային հեգեմոն, ձգտել է կանխել Խորհրդային Միության նախկին անդամ այս երկու երկրների միջև հատուկենտ ռազմական բախումները՝ դրանք ավելի մեծ հակամարտության չվերածելու համար: Սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և ռազմական օգնությունն անօդաչու թռչող սարքերի և Սիրիայից եկած զինյալների տեսքով մարտահրավեր է նետում Մոսկվային՝ որպես առաջատար միջնորդի:

«Մենք ավելի շատ ջանք պետք է ներդնենք պատերազմը դադարեցնելու համար,-ասել է պարոն Սարգսյանը: -Եվ ջանքերը պետք է ուղղված լինեն Թուրքիային: Այն պահից, երբ Թուրքիան դուրս բերվի այս հավասարումից, մենք ավելի մոտ կլինենք հրադադարի հաստատմանը և բանակցությունների սեղանին վերադառնալուն»:

Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, որը տեղակայված է թուրքական սահմանին մոտ, ինչպես նաև՝ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղը: Նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրի դրույթներին, եթե Հայաստանն ինքը հարձակման ենթարկվի. այս մասին նա ասել է մարտերի բռնկումից 11 օր անց: Ռուսաստանը սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի հետ և կարևոր առևտրային ու ռազմական հարաբերություններ Թուրքիայի հետ: Մոսկվան ձգտում է չեզոք մնալ այս հակամարտության մեջ՝ Հայաստանին թողնելով առանց ուժեղ արտաքին աջակցի:

«Մենք կարիք ունենք Ռուսաստանի ավելի մեծ ճնշման: Հուսով եմ, որ ավելի շատ ճնշում կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից,-հավելել է պարոն Սարգսյանը: -ՆԱՏՕ-ի անդամ լինելը նշանակում է, որ դու պետք է կարողանաս զսպել ինքդ քեզ: Քեզ չեն տվել կանաչ քարտ՝ միջամտելու երրորդ կողմի հակամարտությանը»: «Ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում՝ օգնելով կռվել Լեռնային Ղարաբաղի դեմ: Բացատրե՛ք ինձ»,-ասել է նա: -Դա ամբողջությամբ վերասահմանում է ՆԱՏՕ-ի դերը»:

«Մենք ավելի քան 20 տարի հրադադարի մեջ էինք, սակայն հիմա մենք ունենք իսկական պատերազմ»,- ասել է Սարգսյանը՝ Թուրքիային բնութագրելով որպես «360 աստիճանով ահաբեկող»: «Թուրքիայի ներկայությունը խախտում է հավասարակշռությունը: Երբ չկար Թուրքիան, մեխանիզմն աշխատում էր»,- ավելացրել է նա:

Բաքուն հերքում է, որ Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված զինյալները համալրել են իրենց կանոնավոր զորքերը: Սակայն Սիրիայում մի միջնորդ FT-ին ասել է, որ ինքը պայմանագիր է կնքել հարյուրավոր զինյալների հավաքագրելու համար, ովքեր Ադրբեջան են ժամանել նախորդ ամսվա վերջին:

«Երբ կռիվը դադարի, արդյո՞ք այդ զինյալները կհեռանան Ադրբեջանից,- հարցրել է Սարգսյանը: -Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ Կովկասի համար, և սպառնալիք է նաև Ռուսաստանի համար: Նրանք կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսի վրա»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումը «նշանակում է էթնիկական զտում, որպեսզի տիրանան այդ տարածքին»:

«Աշխարահասփյուռ ողջ հայությանն սա հիշեցնում է հայկական հողի վրա իրականացված ցեղասպանությունը,-ասել է նա՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ. ընթացքում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը: -Սա կռիվ է ընդդեմ ցեղասպանության»:

Նա ասել է, որ Հայաստանը երբեք չի լքի Լեռնային Ղարաբաղին, և որ հարյուրավոր էթնիկական հայեր, ովքեր բնակվում են այլ երկրներում, արդեն իսկ փորձում են վերադառնալ՝ պայքարելու իրենց հողերի համար:

«Նրանք թոռներն են այն մարդկանց, ովքեր ցեղասպանություն են տեսել,- ասել է նա: -Ողջ աշխարհից միլիոնավոր հայեր կգան և կկռվեն Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ նրանք թույլ չեն տա, որ Թուրքիան ավարտին հասցնի այն, ինչ սկսել էր»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով
Ամենադիտված