Թրամփը խոստացել է ներում շնորհել իր վարչակազմի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր մտադրությունը՝ ներում շնորհելու իր վարչակազմի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնը լքելուց առաջ, գրում է The Wall Street Journal-ը:
Հրապարակման համաձայն՝ Թրամփը հայտարարել է, որ սա նրանց ապագայում հնարավոր հետապնդումներից պաշտպանելու փորձ է:
«Ես ներում կշնորհեմ յուրաքանչյուրին, ով կմոտենա Օվալաձև աշխատասենյակին 200 ոտնաչափից (մոտ 60 մետր – խմբ.) մոտ», - հայտարարել է Թրամփը:
Հրապարակման հեղինակները ընդգծում են, որ Սպիտակ տնից հեռանալու մասին խոսելով՝ Թրամփը նկատի ունի իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան