The Guardian․ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի Հորմուզի նեղուցի ականազերծումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով նրա գրառմանը Truth Social-ում։
Թրամփի խոսքով՝ Իրանից բխող հիմնական վտանգը այժմ կապված է ծովում տեղադրված ականների հետ, որոնք կարող են վտանգել նավագնացությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը նախաձեռնում է ականազերծման աշխատանքները՝ որպես ծառայություն այլ երկրների համար, այդ թվում՝ Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և եվրոպական պետությունների։
Միաժամանակ նա քննադատել է այդ երկրներին՝ հայտարարելով, որ նրանք «չունեն ոչ բավարար կամք, ոչ էլ համարձակություն» նման քայլեր իրականացնելու համար։ Թրամփը նաև նշել է, որ տարբեր երկրներից դատարկ նավթատարներ ուղևորվում են ԱՄՆ՝ նավթ բեռնելու նպատակով։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան