Հունգարիայում ընտրություններից հետո հնարավոր սադրանքների մասին ահազանգ. փորձագետը մատնանշում է Ուկրաինայի դերը
Աշխարհ
Հունգարացի քաղաքական փորձագետ Գեորգ Շպետլեն հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կազմակերպել սադրիչ գործողություններ Հունգարիայում ընտրություններից հետո, եթե հաղթի իշխող «Ֆիդես» կուսակցությունը։ Նրա խոսքով՝ նման սցենարը կարող է հանգեցնել բողոքի ակցիաների սրմանը և անկարգությունների։
Փորձագետը նշել է, որ Անդրկարպատյան շրջանում տարածվում են տեղեկություններ այն մասին, որ փնտրում են հունգարերեն խոսող, ռազմական պատրաստություն ունեցող և սթրեսակայուն տղամարդկանց՝ Հունգարիայում աշխատանքների համար։ Շպետլեն ենթադրում է, որ հնարավոր է՝ արդեն իսկ երկիր են մուտք գործել սադրիչ խմբեր, որոնք ընտրությունների արդյունքներից հետո կարող են միանալ ամբոխին և սրել իրավիճակը՝ նույնիսկ հրդեհելով մեքենաներ և աղբամաններ։
Ավելի վաղ Զոլտան Կոշկովիչը ևս հայտարարել էր, որ Կիևը փորձում է հրահրել անկարգություններ Հունգարիայում։ Սակայն նշված պնդումները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել և մնում են փորձագիտական գնահատականների մակարդակում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան