Թրամփը զանգահարել է Փենսիլվանիա և խնդրել փոխել ընտրությունների արդյունքները․ Washington Post
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ երկու անգամ զանգահարել է Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բրայան Քաթլերին՝ խնդրելով փոխել նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է Washington Post-ը: Ըստ թերթի՝ այդ զանգերի մասին տեղեկությունը հաստատել է Քաթլերի գրասենյակը: Սա երրորդ նահանգն է, որտեղ Թրամփը փորձել է «փոխել» քվեարկության արդյունքները։ Թրամփը ավելի վաղ նման խնդրանքով դիմել էր Միչիգանի հանրապետականներին և Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփին:
«Ի՞նչ կարող ենք անել դա շտկելու համար»,֊ ասել է ամերիկացի առաջնորդը, թերթին հայտնել է Ստրաբը: Հրապարակման համաձայն՝ Քաթլերը Թրամփին ասել է, որ նահանգի օրենսդիր մարմինը քվեարկությամբ ընտրված ընտրական ցուցակը փոխելու իրավասություն չունի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)