Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պահանջում է Իրանից Պարչինի ռազմական հրաձգարանի մուտք տրամադրել
Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (IAEA) ենթադրում է, որ Պարչինի ռազմական հրաձգարանում Իրանը կարող էր իրականացնել միջուկային զենքի հնարավոր զարգացման հետ կապ ունեցող պայթուցիկ նյութերի փորձարկումներ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այսօր հայտնել է այդ մասին այստեղ բացված գործակալության ղեկավարների խորհրդի նիստում. հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Այդ կապակցությամբ նա պահանջեց Իրանից «առանց ուշացման» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին մուտք տրամադրել հրաձգարանում առկա գործակալությանը հետաքրքրող շինություններ։
Ամանոյի կարծիքով իրանական կողմի՝ Պարչինում վերջին ժամանակներում իրականացրած աշխատանքները կարող են դժվարացնել գործակալության կողմից արդյունավետ ստուգման իրականացումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ