Ամերիկացի զույգը սեքսով է զբաղվել հասարակական վայրերում և բռնվել (լուսանկար)
ԱյլԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Մերթլ Բիչ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է զույգի, որոնք պոռնոգրաֆիկ ֆիլմեր են նկարահանել հասարակական վայրերում, հայտնում է WBTW-ն:
Ոստիկանության աշխատակիցները պնդում են, որ հայտնի պոռնոգրաֆիկ կայքում հայտնաբերել են երկու տեսանյութ` 36-ամյա էրիկա Հարմոնայի և 36-ամյա Լորի Հարմոնայի մասնակցությամբ: Տեսանյութերից մեկում նրանք սեքսով են զբաղվում «պտտվող անիվ» կարուսելում, մյուսում` հասարակական լողավազանում:
Զույգը ձերբակալվել է, կնոջը մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ վարքագծի` երեք, անպարկեշտ նյութեր պատրաստելու և անձնական ունեցվածքը դիտավորյալ վնասելու մեկ դեպքի համար: Տղամարդը մեղադրվել է անպարկեշտ վարքագծի` երկու և անպարկեշտ նյութեր պատրաստելու մեկ դեպքի մեջ: