Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարում Միշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցին Իտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհը ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց 10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեց Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում» Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Եվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. Ավինյան 

Ճանաչեք Գոհարին, նա Արցախից է և խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում. ԵՊԲՀ ռեկտոր

Բլոգոսֆերա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր էջում գրում է.

«Ճանաչեք Գոհարին, ես վստահ եմ, որ նա իր խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում․․․ Գոհարը Արցախից է․․․

ԵՊԲՀ ասպիրանտ, արդեն նաև կրտսեր գիտաշխատող Գոհար Կարապետյանի կյանքը կտրուկ փոխվեց 2020 թվականի սեպտեմբերից՝ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի հետևանքով:

Նախքան պատերազմը, այդ ընթացքում և գրեթե պատերազմական վերջին օրերը (մինչև հիվանդանոցի տարհանումը) Գոհարն աշխատել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-լաբորանտ: Երիտասարդ մասնագետն օրուգիշեր՝ քիչ բացառություններով, անցկացրել է հիվանդանոցում: Լաբորատորիան, որտեղ աշխատել է Գոհարը, հիվանդանոցային այլ ծառայությունների հետ պատերազմական ժամանակահատվածում տեղակայվել է բունկերում: Պատերազմից հետո՝ ուսումը շարունակելու և աշխատանքով պայմանավորված նա այժմ տեղափոխվել է Երևան:

Գոհարն Արցախից է, ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետ: «Ցավոք, համալսարանն ավարտելուց հետո նեղ մասնագիտական ընտրության շրջանակը լայն չէր: Ընդունվել եմ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի լաբորատոր ախտորոշում մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա և զուգահեռ աշխատանքի անցա նաև Երևանի բժշկական կենտրոններից մեկում: Երեք ու կես տարի աշխատելուց հետո վերադարձա Արցախ: 2016 թ.-ին ընդունվեցի ասպիրանտուրա ԵՊԲՀ-ի կենսաքիմայի ամբիոն և, կարելի է ասել՝ բժշկական համալսարանն այդ ժամանակ ներկայացավ ողջ հմայքով»,-պատմում է ասպիրանտը:

Գոհար Կարապետյանն ընտրել է նեյրոգիտության ոլորտը, մասնավորապես այժմ աշխատում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում ոսկրածուծի հնարավոր փոխազդեցությունն ուղեղի վրա ուսումնասիրելով: Նրա խոսքով՝ ներկայիս նպատակները կապված են թեկնածուական թեզի հետ՝ աշխատել և ստանալ «պրոդուկտ», որը հույս ունի փոքրիկ ներդրում կլինի գիտական՝ մասնավորապես նեյորգիտության ոլորտի բազմաթիվ գաղտնիքների բացահայտման գործում:

Նա ընտրել է ոչ թե գիտնականի, այլ հետազոտողի ուղին:

«Գիտնականն այլ հասկացություն է, որին չեմ հանդգնում հավակնել: Հետազոտողի ուղին կապված է իմ հետաքրքրությամբ և սիրով՝ դեպի բժշկագիտությունը, դեպի մարդը: Օրինաչափ է, որ առեղծվածային մարդու ուսումնասիրությունները պետք է սկիզբ առնեն ուղեղից, այդ իսկ պատճառով սկսել եմ հենց ուղեղի հետազոտություններից՝ կենդանական մոդելներ օգտագործելով»,- մանրամասնում է համալսարանականը:

Անդրադառնալով գիտության թեմային՝ երիտասարդ հետազոտողը գտնում է, որ Հայաստանում գիտությունը հուսալի ձեռքերում է:

«Ունենք հրաշալի գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ, որոնց գիտական միտքը շատ ճկուն է, ովքեր ճիշտ հարցադրումներ են անում և գիտականորեն մոտենում դրանց լուծմանը: Կցանկանայի, որ հայրենիքում նրանց ստեղծագործելու պայմաններն ավելի բարենպաստ լինեն՝ ամբողջ ներուժը դրսևորելու համար»,- նկատում է Գոհարը:

Նրա դիտարկմամբ՝ գիտությունը պետք է զարգանա բոլոր ոլորտներում: Նա՝ որպես նեյրոգիտության լաբորատորիայի ասպիրանտ, շատ ոգևորված է ԵՊԲՀ-ում՝ առաջիկայում ուղեղի հետազոտության կենտրոն հիմնելու գաղափարով:

Այս քայլը հիանալի հիմք կլինի, որ ավելի շատ երիտասարդներ հետաքրքրվեն և զբաղվեն գիտությամբ, ինչպես նաև արդեն կայացած բժիշկներն իրենց պրակտիկ գործունեությունը համատեղեն գիտականի հետ, քանի որ այսօրվա աշխարհում լավ մասնագետ լինելու համար պետք է քայլել գիտության հետ համահունչ:

Ասպիրանտը ցանկանում է նպաստել ֆունդամենտալ գիտության զարգացմանը Հայաստանում և Արցախում: Նրա համար գիտությունը աշխարհաճանաչման և ինքնաճանաչման ճշգրիտ ուղի է»:

Ճանաչեք Գոհարին, ես վստահ եմ, որ նա իր խոսքն ասելու է գիտության անծայրածիր աշխարհում․․․ Գոհարը Արցախից է․․․ ԵՊԲՀ...

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on 2021 թ. հունվարի 24, կիրակի
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել
Ամենադիտված