Իրանցիները բողոքի ցույց են անցկացնում շվեցարական դեսպանատան դիմաց
Իրան
Այս անգամ հերթը իրանցիներինն է։ Թեհրանում բողոքի և դժգոհության մեծ ալիք է բարձրացել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ. տեղեկացնում է Tages Anzieger-ը։ Երկրում ամերիկյան դեսպանատան բացակայության պատճառով ցուցարարները ակցիան անցկացնում են շվեցարական դեսպանատան մոտ, որում աշխատում է բաժանմունք, որը պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն 30 տարի է, ինչ դիվանագիտական հարբերությունները բացակայում են։ Ցուցարարները բարձրացրել են այս տիպի դեպքերի համար արդեն ավանդական դարձած «Մահ ԱՄՆ-ին» և «Մահ Իսրայելին» գրառումներով պաստառներ։ Բողոքի ընթացքում բարձրախոսով ասվում էր ֆիլմի հեղինակի հետ հաշվեհարդար տեսնելու մասին։
Շվեցարական դեսպանատան անվտանգության աշխատակիցներին միացել են ոստիկանական ուժեր։ Անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերը պայմանավորված են Լիբիայում, Եմենում և Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատների վրա իրականացված հարձակումներով։
Իրանն ունի կրոնական հողի վրա ահաբեկչունների իրականցման մեծ պատմություն։ Տարբեր ժամանակներում նմանատիպ ահաբեկչությունների զոհ են դարձել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, իսկ վերջին նմատիպ դեպքը տեղի է ունեցել Անգլիայի դեսպանատանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ