ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է 

Գևորգ Արշակյանն ու ընկերները կռվել են թշնամու 150 հատուկջոկատայինների դեմ ու զոհվել. ինչու են պաշտոնական աղբյուրները լռում

Հասարակություն

Սետեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, 29-ամյա Գևորգ Արշակյանը զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել ու մեկնել ռազմաճակատ: «Մոբ»-ի հետ մինչև հոկտեմբերի կեսը կռվել են Ջաբրայիլում, որից հետո տուն վերադառնալու հրաման ստացել: Գևորգի ընկերը՝ Արմեն Մխիթարյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ ընկերը կրկին ծանուցագիր է ստացել, այս անգամ նույն գումարտակով վերադարձել են Արմավիրի N զորամաս: Սակայն նոյեմբերի 26-ին հրաման են ստացել՝ հսկելու Լաչինի միջանցքը:

«Լաչինում պետք է հսկեին մեր սահմանները, որպեսզի թշնամու կողմից տեղաշարժ չլիներ, մինչև ռուս խաղաղապահներն էլ կտեղակայվեին իրենց դիրքերում: Դրանից հետո հրահանգ են ստացել գնալ Հադրութ՝ պաշտպանելու Հին Թաղերի ու Խծաբերդի դիրքերը: 3 համագյուղացիներով միասին են եղել, ընդհանուր 11 հոգուց բաղկացած վաշտը հանձն է առել պահելու «Վիշկի» դիրքը: Դեկտեմբերի 10-ին Գևորգենց պետք է փոխարինեին, բայց ինչ-որ հարցեր են ծագել. պարզվել է՝ բանավոր պայմանավորվածություն է եղել հանձնելու երկու գյուղերը: Դեկտեմբերի 11-ին, երեկոյան՝ ժամը 20:00-ին, մարտերը սկսվել են, բոլորը նահանջի հրաման են ստացել, բայց, քանի որ իրենք սարի վրա են եղել, նահանջի հնարավորություն չեն ունեցել, 4 կողմից շրջափակված են եղել: Չեն հանձնվել, թշնամու հետ մարտի են բռնվել: Ոչ մեկը իրենց օգնության չի հասել, ընդհակառակը՝ իրենք են թիկունքը պաշտպանել, որպեսզի 200 զինվոր կարողանա նահանջել: Նույնիսկ թշնամին տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպես են բարձրանում նույն սարը, գրավում այդ դիրքերը: 9 հոգով, մոտավորապես, 150 թշնամու կորուստ են պատճառել ու իրենց դեմ կռվել է Թուրքիայի հատուկջոկատայինների խումբը»,- պատմում է ընկերը:

Տղաների մարմինները հարազատներին են հանձնել դեկտեմբերի 16-ին: Արմենն ասում է, որ, ըստ խոսակցությունների, մարմինները հանձնել են թշնամու բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգով: Վերջինս ասել է, որ այդ հերոսական մարտը 9 հոգով են մղել, հերոսի պես էլ պետք է հանձնվեն:

Ընտանիքի անդամները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենց որդուն ու մյուս հերոս տղաներին տարել այդտեղ, ինչու է Պաշտպանության բանակը Պաշտպանության նախարարությունից զինվորներ ուզել և ուղարկել դիրքերը պաշտպանելու: Հույն ունեն, որ այս հարցերի պատասխանները կստանան վաղ, թե ուշ:

«Ողջ մնացած 200 հոգին խուսափում են մեզանից, ամոթի՞ց, թե՞ մեղքի զգացումից, չգիտենք: Պետությունն էլ որևէ պատասխան չի տալիս, պարզաբանում չի ներկայացնում»,- ընդգծում է Արմենը:

Գևորգի և մյուս 8 հերոսացած տղաների զոհվելու մասին պաշտոնական աղբյուրները ոչինիչ չեն հայտնել: Միայն մեկ անգամ լուրերի թողարկումով հայտնել են, սակայն չեն շեշտել, թե ինչի համար են զոհվել, երբ և որտեղ:

9 հերոսներին հետմահու պարգևատրել են Արիության մեդալով, սակայն ոչ թե նախարարությունից անձամբ են հանձնել նրանց հարազատներին, այլ Արմավիրի մարզպետարան են ուղարկել:

Գևորգը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր: Սովորում էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում: Նկարչության ոլորտում հասցրել էր բազմաթիվ հաջողություններ գրանցել, նաև բանաստեղծություններ էր գրում: Գևորգն ամուսնացած չէր, չէր սիրում կեղծավորությունն ու անարդարությունը:

Մարտի ժամանակ Գևորգը Տերունական աղոթքն ու իր անուն-ազգանունը թղթին է հանձնել ու դրել գրպանում՝ մտածելով, որ մարմնի՝ անճանաչելի լինելու դեպքում, այդպերպ կհասկանան, որ ինքն է:

Գևորգը հուղարկավորված է Մրգաշատ գյուղում:

Երբ լսվեց որոտը արկերի
Եվ զինապարտի կանչը սահմանի,
Ես կրկին հավատով լցված
Հաղթական ոգով մարտի գնացի:

Մարտում արկերը լեռներ էր շարժում,
Բայց չէին շարժվում սահմանները մեր,
Զինվորի արյամբ գծված սահմանը
Կյանքերի գնով անխախտ էր պահվում:

Թշնամու անթիվ արկերի դիմաց
Մեր աղոթքն էինք բարձրացնում Աստծուն,
Եվ թշնամու այդ արկերը զորեղ
Անզոր թափվում էր աղոթքներից մեր։

Հավատի հզոր ոգով տոգորված'
Միայն Աստծու հույսով ենք լցված,
Եվ եթե աշխարհն էլ դեմ լինի քեզ,
Աստծով կհաղթես անպարտ Հայաստան։

Գևորգի գրած բանաստեղծությունը

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը
Ամենադիտված