ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է 

Ինչպես կարելի է մտածել երջանկության մասին, այսքանից հետո ինչպես կարելի է ժպտալ. Աշոտ Փաշինյան

Հասարակություն

Ինձ թվում է՝ ամեն ինչ հասել էր մի կետի, որ պատերազմ պետք է լիներ։ Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ իր կարծիքով՝ պատերազմն այս փուլում անխուսափելի՞ էր։

Հարցին՝ մտավախություն ունի արդյոք, որ այն կարող է կրկնվել, Աշոտ Փաշինյանն արձագանքել է, որ մտավախություն չունի, բայց իր մտքերում միշտ հավանական համարել է և համարում է։

Անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին՝ հագուստի ընտրության վերաբերյալ, Աշոտ Փաշինյանն ասել է․ «Իմ հագուստի մասին են շատ խոսակցություններ եղել, բայց ինձ դուր է գալիս այդ խոսակցությունն այնքանով, որ տարբեր մտածողությամբ մարդիկ ինչ-որ քննարկում են անում ու ինչ-որ կետի են հասնում։ Այն մտածողությունը Հայաստանում, որ հագուստն ինչ-որ ձևերի պետք է լինի, ինչ-որ չափանիշներ կան, չես հասկանում։ Օրինակ՝ ես չեմ մտածում, որ ես ուրիշ ձևով եմ հագնվում, քան մնացածը, ու որ նման խոսակցություն է լինում, ես զարմանում եմ, ասում եմ՝ ինչ-որ մի բան ուրի՞շ ձև եմ արել»։

Հարցին՝ պատերազմի ընթացքում տարբեր պատրվակներով ծառայությունից փախչողներին մեղադրում է արդյոք, թե կարելի է հասկանալ մարդկային վախերը, Փաշինյանի որդին պատասխանել է․ «Դժվար է մեղադրելը, բայց մեղադրելու է իրականում։ Պետությունը պարտավորություններ ունի քաղաքացու նկատմամբ, բայց, միևնույն ժամանակ, քաղաքացին պարտավորություններ ունի պետության նկատմամբ։ Իդեալիստական պետականամետ մտածողության մեջ մեղադրելու շատ բան կա, բայց մարդկային տեսանկյունից էլ՝ չգիտեմ»,-նշել է նա։

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ պոտենցիալ ունի ՀՀ-ն՝ Աշոտ Փաշինյանը պատասխանել է․ «Կարծում եմ՝ Հայաստանը կարող է դառնալ մշակութային, արվեստի համաշխարհային կենտրոն, Հայաստանը կարող է արտահանել էսթետիկ մտածողություն, ապագայի սիրուն, կոնկրետ ու կոնստրուկտիվ տեսլականներ։ Կարող ենք ուղղորդել աշխարհին, ինչու ոչ, եթե հասնենք այդ կետին։ Պետք է փորձենք այդպես անել, որովհետև այսօր դժվար է ուղղորդվել ինչ-որ մեկից։ Դժվար է, որովհետև ինչ-որ մեկն այդքան ճշմարիտ չէ, որ իրենից ուղղորդվես։ Պետք է դնենք նպատակակետ՝ ուր ենք տանում Հայաստանը, գուցե մենք կլինենք այդքան ճշմարիտ»։

Հարցին՝ ե՞րբ և ինչպե՞ս կյանքը կսկսվի նորից, ինչպե՞ս ժպտալ, Փաշինյանը պատասխանել է․«Ինչպես կարելի է մտածել երջանկության մասին այսքանից հետո, ինչպես կարելի է ժպտալ, բայց մենք հիմա բոլորս գիտենք, որ մեր ժպիտի հետ այնքան ցավ է գալիս, որ հակասություններ են առաջանում մեր երջանկության տեսլականի ու մնացածի հետ, ինչ-որ կետերում արդարացի էլ չի թվում երջանկության մասին մտածելը։ Այդ հարցի պատասխանները գտել եմ ապագայի մեջ, որովհետև երկար մտածել ու հետո հասկացել եմ, որ բոլորիս կյանքի որևիցե կետում մեզ չի բավարարել ներկան, ու չկա մի կետ, որ մենք ասենք՝ ամեն ինչ այնքան լավ է, որ լավ է, վատ է եղել միշտ։ Լավ եղել է այն ժամանակ, երբ ապագայի լավ տեսլական ենք ունեցել, ներկան երբեք լավ չի եղել։ Ես որոշեցի, որ նույն մոտեցումը պետք է ունենամ այս ամենից հետո, որովհետև մեր պայքարը միշտ ապագայի համար է եղել, ոչ թե ներկայի։ Ինձ թվում է՝ ներկան չպետք է դեր ունենա մեր աշխատանքային պրոցեսներում, պետք է ուժեղ գտնվենք ու հաստատակամ գնանք ապագայի՝ անկախ նրանից՝ ներկան մեզ ինչքան է խանգարում, հարվածում»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը
Ամենադիտված