Ամերիկացի գիտնականները հայտարարել են` 30 տարի անց մարդիկ կմոռանան սեքսի մասին
ԱյլՄարդկությունը մինչև 2050 թվականն ամբողջությամբ կանցնի սաղմերի սառցապահպան (կրիոկոնսերվացիա) մեթոդին, հայտարարել են ամերիկացի փորձագետները:
Մասնագետների կարծիքով, սեքսը ինչ-որ էկզոտիկ բան կդառնա, քանի որ տղամարդիկ և կանայք այլևս կարիք չեն ունենա բազմանալու համար սեռական հարաբերություններ ունենալ: Մարդիկ կօգտագործեն սերմնաբջիջների և ձվաբջիջների սառեցման եղանակը: Նման «պահեստարանները» հնարավորություն կտան անորոշ ժամանակով պահպանել գենետիկական նյութը:
Մարդիկ հնարավորություն կունենան ծնող դառնալ շատ ավելի ուշ, ինչը թույլ կտա նրանց իրենց երիտասարդ տարիները նվիրել կարիերային: Սա նաև վերացնում է անցանկալի հղիության վտանգը: Գիտնականները ենթադրում են, որ մոտ 2050-ին մարդիկ ինտիմ մտերմությունը կօգտագործեն միայն զվարճանքի համար, գրում է Rambler-ը: