Պարսից ծոցում սկսվել են նախադեպը չունեցող զորավարժություններ
Իրան
Ամենամասշտաբային ռազմածովային զորավարժություններին, որը սկսվել է Պարսից ծոցում, մասնակցում են 30 ռազմական նավեր տարբեր երկրներից. տեղեկացնում է BBC–ն։ Ռազմական նավեր կան ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և այլ երկրներից։
Ինչպես հաղորդում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, սա ամենամասշտաբային ռազմական ուսուցումն է պատմության ընթացքում։ Վարժություններն անցկացվում են Իրանի ատոմային ծրագրի կապակցությամբ ստեղծված լարված իրավիճակի ֆոնի վրա։
Նավթի միջազգային փոխադրումները կատարվում են Օրզումյան նեղուցով, որը Թեհրանը սպառնում է փակել այն դեպքում, եթե հանկարծ իսլամական հանրապետության վրա հարձակում իրականացվի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ