Թուրքիայում կընթանան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ
Իրան
Իրանում միջուկային ծրագրի հարցով բանակցությունների ղեկավար Սայիդ Ջալիլին այսօր հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուի հետ՝ քննարկելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը. հայտնում են պաշտոնական աղբյուրները։
Դավիթօղլուն պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան իր պարտքն է համարում աջակցել Իրանի և Արևմուտքի միջև բանակցային գործընթացին։
Այսպես կոչված, P 5+1 խումբը, որի կազմում են Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, խնդրել են Իրանին դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները երկրում, վախ ունենալով, որ Թեհրանը զբաղվում է միջուկային զենքի մշակումով։
Իրանը մերժում է այդ մեղադրանքները՝ պատճառաբանելով, որ միջուկային ծրագիրն իր երկրում կրում է խաղաղ բնույթ և ուղղված է իրանցիներին էներգիայով ապահովելու խնդրին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ