Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդումը ՀՔԾ-ի փոխարեն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման. փաստաբան
Բլոգոսֆերա
Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։
Հաղորդումն օրենքով սահմանված կարգով պետք է ուղարկվեր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, բայց դատախազությունն այն օրենքի կոպիտ խախտմամբ ուղարկել է ոստիկանություն, որ ստուգեն կարգապահական խախտում կատարել են, թե ոչ։ Իրենք արդեն որոշել են, որ հանցագործություն չկա։
Իհարկե՝ նպատակը ժամանակ ձգելն է, ապացույցները ոչնչացնելու համար, բայց ասեմ, որ առնվազն պաշտոնեական անփութության խնդիր ունենալու է նաև նոր օրենքներ հորինած դատախազությունը։
Ոչինչ՝ ես ապացույց շատ ունեմ։
Հասկանալի է, որ այսպես չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ թույլ տրված ապօրինություններին»,- գրել է Սարգսյանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից